Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիայի դեսպանն ու շեֆ խոհարարը ներկայացրին չեխական խոհանոցը

Հունիս 07,2024 23:57

Ցանկացած երկիր սիրելու համար պետք է ոչ միայն այն գնահատել տեսարժան վայրերով, այլեւ զգալ համերը: Օրինակ Չեխիան միայն դղյակների ու գեղեցիկ շինությունների երկիր չէ, զբոսաշրջիկները Չեխիա ասելիս պատկերացնում են նաեւ գարեջուր ու հետաքրքիր խոհանոց:

Օրերս ֆեյսբուքի իր էջում Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը տեղեկացրել էր չեխական խոհանոցի երեկոյի մասին, նույն տեղեկատվությունը հրապարակված էր նաեւ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Դեսպանը «Գաթա» պանդոկում  հունիսի 7-ին հյուրընկալեց չեխական ընթրիքի մասնակիցներին, որոնք չեխական գարեջրի հետ համտեսեցին Չեխիայի Հանրապետության Արտաքին Գործերի նախարարության շեֆ խոհարար Վացլավ Պլեսլի պատրաստած յուրօրինակ ուտեստներն ու դեսերտը:

«Ուրախ եմ բոլորիդ ողջունել այստեղ՝ սա չեխական ընթրիք է… Հիմա կներկայացնեմ մի մարդու, ում շնորհիվ այստեղ ենք գտնվում »,-ասաց դեսպանը ներկայացնելով շեֆ խոհարարին:

Պետր Պիրունչիկը  խոսեց այն մասին, թե ինչ նշանակություն ունեն պանդոկներն իր հայրենիքում, ներկայացրեց չեխական նրբահամ խոհանոցի առանձնահատկությունները, ի թիվս այլնի՝ անդրադարձավ  չեխական ազգային խոհանոցի այցեքարտային ուտեստին՝ կնեդլիկին:

Միջոցառմանը մասնակցում  էին դիվանագետներ, արվեստագետներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ եւ պարզապես Չեխիայի դեսպանության բարեկամներ:  Երեւանյան պանդոկը, հիրավի, վերածվել էր չեխական գողտրիկ միջավայրի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930