Լրահոս
Օրվա լրահոսը

Թշնամիները շարունակում են հայկական կողմի անտարբերության ֆոնին պետական մակարդակով մեր երկիրը ներկայացնել որպես այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»

Հունիս 07,2024 23:15

Օրերս Իզմիրում անցկացվել է «Վերադարձ։ Արևմտյան Ադրբեջան» խորագրով հերթական ֆորումը։

Ծրագրի ղեկավարը իր ելույթում ասել է.

«Ադրբեջանական հողերը հերթով խլել են մեզանից ու ստեղծել մի պետություն, որը չի եղել տարածաշրջանում (նկատի ունի Հայաստանը-խմբ.)։

1915-ին, 1918-ին, 1920-ին, 1923-ին, նույնիսկ մինչև 1988-ը այստեղ ապրող ադրբեջանցի թուրքերի դեմ շարունակական գործողություններ են իրականացվել։ Կոտորածներ են տեղի ունեցել։ 500 հազար մարդ ստիպված է եղել լքել այդ հողերը»։

Թշնամիները շարունակում են հայկական կողմի անտարբերության ֆոնին պետական մակարդակով մեր երկիրը ներկայացնել որպես այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։

Հետևի ֆոնի պաստառի և ամբիոնի վրա երևում է Թուրքիայի նախագահականի Հաղորդակցության տնօրինության (İletişim Başkanlığı) զինանշանը։

Ավելի քան ակնհայտ է, որ նման միջոցառումները կազմակերպվում են բացառապես պետական մակարդակով։

 

«Թուրքիան այսօր» տելեգրամյան ալիք

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930