«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանն այսօր լրագրողներ հետ ճեպազրույցում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին։
Պետրոսյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմը շատ լավ գիտակցում է, որ սա կարող է լինել իր վերջին հնարավորությունը ու փորձում է ամեն գնով օգտագործել այս պատուհանը․«Այսօր գործում է մի կոնցեպտ՝ մեկ իշխանություն, երկու պետություն։ Այսինքն, կա Ադրբեջանի իշխանություն եւ կա Հայաստանի Հանրապետություն ու Ադրբեջան հանրապետություն։ Նրանք վախենում են այս կոնցեպտի տապալումից, դրա համար Խոջալուի ցեղասպանության հարցն են բարձրացնում, Սահմանադրությունից հրաժարվելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատից հրաժարվելու հարցն են բարձրացնում»։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ու իր աջակիցներն այսօր այցելեցին Սարյան փողոց, որտեղ ընթանում են գինու օրերը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ