Բագրատ սրբազանն ու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն այսօր այցելեցին Սարյան, փողոց, որտեղ ընթանում են «Գինու օրերը»։
Սրբազանին բավականին ջերմ ընդունեցին, նրա հետ լուսանկարվում էին գինու փառատոնի այցելուները, գինեգործական ընկերության ներկայացուցիչները։
Կարդացեք նաև
Սրբազանը կանգ էր առնում տաղավարների մոտ, ողջունում մասնակիցներին, գովում գինիները։
Ասաց, որ ոմանք՝ գինեգործությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներն, իր ընկերներն են։
Սրբազանին մեկ շիշ գինի նվիրեցին, կատակեց՝ չասեն կաշառք տվեցին։
Մի կին մոտեցավ սրբազանին ու պատմեց, որ իրենց տան պատշգամբից որդին Հայաստանի դրոշով միշտ ողջունում է․ «Երկուշաբթի օրը երկու շաբաթով բացակայելու ենք, դարդ է անում, ասում է՝ չմտածեն դավաճանել եմ»։
Գինու օրերին այցելած մի ճապոնուհի էլ ջերմ ողջունեց սրբազանին, ճապոներեն շնորհակալություն հայտնեց՝ արիգատո, հետո մերսի ասաց, ու բացականչեց՝ Արմենիա։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ