Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ուղերձն է Ալիեւին ու բոլոր շահառուներին՝ ձեր ծառաները շուտով հեռանալու են, մտածեք՝ ինչ եք անելու

Հունիս 07,2024 20:20

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այսօր սուրբ Աննա եկեղեցու բակում իր ելույթում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությանը՝ «Խաղաղության համաձայնագիր կնքելն անհնար է, քանի դեռ Հայաստանի գործող Սահմանադրությունը մնում է անփոփոխ»։

Սրբազանի խոսքով՝ իշխանությունը տեւապես խաբելով հասցրել են այս վիճակին, ու նորից են խաբելու՝ անատամ հայտարարություններ անելով, փորձելով ցույց տալ, որ ինչ որ ձեւ արձագանքում են Ադրբեջանին, որպեսզի շատ ծանր չնստի իրենց վրա։

«Հստակ է, որ այս գործընթացները ադրբեջանական կողմից տեղի են ունենում ոչ թե բանակցություններով, այլ թելադրանքներով, հրամայականներով, հարկադրանքներով։ Բավական է դու քո աթոռը պահելու համար անընդհատ հանձնես, զիջես, ու գտնվես թշնամու հրամանի ներքո։ Հետեւապես, է՛լ ավելի հրատապ է դառնում ժամ առաջ այս մարդկանց հեռացնելը, ուրիշ ճանապարհ չունենք։ Մենք դա անելու ենք, շատ պարզ ու ուղիղ, շատ հստակ ու վստահ», -ասաց Բագրատ սրբազանը։

Նա ասաց, որ պայքարը երկու ուղղությամբ է՝ դժբախտաբար՝ ներքին եւ բնականից ՝ արտաքին․ «Մեր ուղերձն է Ալիեւին եւ նրա կողքի բոլոր շահառուներին, որոնք մեզ հետ խնդիր ունեն՝ ձեր ծառաները շուտով հեռանալու են, դուք մտածեք, թե ինչ եք անելու։ Ես ցավում եմ, որ իմ պետության իշխանավորների հետ այդպես են խոսում։

Հեյդարի որդի  Իլհամ, որեւէ կերպ չեք կարող պարտադրել այն, ինչ ամբողջությամբ հակառակ է մեր կամքին, մեր կենսագրությանն ու գոյությանը, հայությունն իր խոսքը ամբողջական իմաստով չի ասել։ Այն, ինչ քեզ ու քո գործընկերներին ու ծառաներին թվում է, թե դուք Հայաստանում իրականացրել եք, չարաչար սխալվում եք»։

 Մանրամասն՝ տեսանյութում

 

Սրբազանը հայտարարեց, որ շարժումը վաղը ժամը 12:30-ին  Կարմիր խաչի գրասենյակի մոտից շարժվելու է դեպի Վանաձոր։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930