Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես նույնիսկ Կանադայի քաղաքացիների հետ եմ պատրաստ հանդիպել, Բագրատ Գալստանյանը պետք է հասկանա, որ էշ նստելը մի այիբ է, էշից իջնելը՝ մի այիբ է». Ալեն Սիմոնյան

Հունիս 07,2024 18:55

«Չի անհանգստացնում: Անհանգստացնում է այն առումով, որ մենք մարդկանց հետ պետք է ավելի շատ աշխատենք, ավելի շատ ինֆորմացիա ներկայացնենք»,- այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց, երբ հարցրեցին, թե չի՞ անհանգստացնում, որ Բագրատ սրբազանը նոր հանրահավաք է նախաձեռնում, նրա հանրահավաքները բազմամարդ են:

Ալեն Սիմոնյանը հավելեց. ««Հայաստան» դաշինքը եւ Ռոբերտ Քոչարյանը 240 հազար ձայն են հավաքել ՀՀ-ում, բա մի 30 հազար մարդ ամիսը մեկ չկարողանա՞ն հավաքել, միտինգ անեն»: Հարցին՝ դուք այնտեղ Քոչարյանի՞ն եք տեսնում՝ Սիմոնյանը պատասխանեց. «Ավելի վատ, 40 ուժերի հետ են, պիտի 30 կարողանան չէ՞ հավաքեն, դե հավաքում են»: Նա հորդորեց այդ 40 ուժերից՝ «մարդ-կուսակցություններից» գոնե 3-ի անունը տալ: Լրագրողները թվարկեցին՝ «Ապրելու երկիր», ՀՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Լուսավոր Հայաստան»….«Դե իրենք իրենցով հավաքվել են, ասում եմ, չէ՞, մարդ-կուսակցություն են, խի «Լուսավոր Հայաստանը» մարդ կուսակցություն չի՞, ՀԱԿ-ը մարդ-կուսակցություն չի՞: Ասում են՝ 40 ուժ, պատկերացնում ենք վայ-վայ»,- եզրակացրեց Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ բախումների վտանգ չե՞ք տեսնում՝ նա պատասխանեց. «Շատ վատ է, որ այդպիսի հարց կա ու կարելի է վերցնել 1000-2000 մարդ, ուղեկցել դեպի ԱԳՆ, բախում կազմակերպել պահանջով, որ պարոն Միրզոյանը գա, ասի՝ ճի՞շտ է, որ Թուրքիայից հատուկ  ուժեր են եկել, այ էդպիսի աբսուրդ պահանջով: Բախումներ կազմակերպեն, դրա հետեւանքով մարդիկ վնասվածքներ ստանան, քրեական գործեր հարուցվեն, հետո ասեն դե մենք մեր ասածն արեցինք: Էդ խի՞ իրան չտարան, խի՞ ինքը բախումը հրահրեց, կազմակերպեց, ասեց՝ ինձ էլ ոտքով հարվածել են: Լո՞ւրջ: Երբ որ հեղափոխություն էր լինում 2018-ին, Նիկոլ Փաշինյանը, մենք ենք առաջին քայլը արել, բարձրացել փշալարերի վրա եւ փորձել գալ ԱԺ, այլ ոչ թե ասել ենք՝ ժողովուրդ, դե գնացինք առաջ եւ մնացածին փուռը տվել: Մարդկանց փուռն են տվել: Իրանք հին են, մտածելակերպը հին է, իրենք գնում են, պախկվում են, փողը տալիս են, մտածում են լեգո է իշխանափոխությունը կհավաքես, կդառնա մի բան: Այդպես չի: ՀՀ-ում հեղափոխություն անհնար է պատկերացնել, որովհետեւ կա ընտրության իրավունք:…Ես նույնիսկ Կանադայի քաղաքացիների հետ եմ պատրաստ հանդիպել, մեղք են էդ մարդիկ, Բագրատ Գալստանյանը պետք է հասկանա, որ էշ նստելը մի այիբ է, էշից իջնելը՝ մի այիբ է: Արել է, հասկացել է, որ քաղաքական գործունեությունը չի ստացվել, պետք չի մարդկանց փուռը տալ»:

Նա հորդորեց սրբազանին մարդկանց չտանել էքսկուրսիայի, քանի որ հյուրանոցները, բիզնեսը տուժում է դրանից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Թուքդ կուլ տուր, նոր խոսա»-ն պետք է որ հասկացվեր այլաբանորեն: Այստեղ ոչ վիրավորանք կա, ոչ հայհոյանք: Ցավոք, չհասկացվեց:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930