Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սո՛ւտ, ստե՛ր…Կարող է մեր հարեւանի ամուսինն էլ է գնացել Ուկրաինա». Ալեն Սիմոնյանը Զախարովային խոստացավ ուղարկել այլ ցուցակ

Հունիս 07,2024 18:30

«Ներեցեք, բայց ես իրեն եւ ստեր չեմ մեկնաբանում: Նաեւ ասել է, որ իբրեւ պատվիրակություն է գնացել Ուկրաինա: Որեւիցե պատվիրակություն Հայաստանից չի գնացել, բայց կարող եմ տիկին Զախարովային կամ ՌԴ ԱԳՆ-ին խնդրել, որ իմ լրատվականը կամ իմ օգնականը փոխանցի, օրինակ, ԼՂ-ում վերջին ռազմական գործողությունների ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները: Կարող եմ 100 հազարի ավելի փախստականների անունները փոխանցել տամ, եթե իրենց հետաքրքիր է, այն տարածքում, որտեղ իրենք խաղաղապահ գործունեություն էին ծավալում: Բայց ընդհանուր առմամբ, ես աբսուրդներ ու ստեր, որն արդեն գործելաոճ է դարձել, չեմ մեկնաբանում»,- այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային:

Հիշեցնենք, որ Զախարովան այսօր ասել է, որ ՌԴ-ն հայ խորհրդարանականներին կոչ է անում ներկայացնել Բուչայում իբր սպանվածների ցուցակը, որը նրանց է փոխանցել Կիեւը։ «Մենք իսկապես հույս ունենք, որ հայկական պաշտոնական պատվիրակությունը մեզ էլ կտա այնտեղ իբր զոհվածների ցուցակը։ 2 տարի է` չենք կարողանում հասնել նրան, որ ինչ-որ մեկը, ներառյալ ՄԱԿ-ը, տրամադրի մեզ այն մարդկանց անունները, որոնք իբր այնտեղ զոհվել են»:

Թե ինչից է Զախարովան նման ենթադրություններ անում՝ Սիմոնյանը պատասխանեց. «Նա ուղղակի սուտ է խոսում»:

Դիտարկմանը, որ Նոր Նորքի թաղապետն էր մեկնել Ուկրաինա, Ալեն Սիմոնյանը արձագանքեց. «Ես կփոխանցեմ Նոր Նորքի թաղապետարանին, Նոր Նորքի թաղապետարանը պաշտոնական  կպատասխանի Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչությանը: Ես խոսք եմ տալիս, որ թաղապետարանը պատասխան կգրի: Կարող է մեր հարեւանի ամուսինն էլ է գնացել Ուկրաինա:  Ի՞նչ է նշանակում խորհրդարանականներ գնացել են: Չի կարող որեւէ պատգամավոր տեղ գնա ու որեւէ մեկը դրա մասին չիմանա, էլ չեմ ասում պատգամավորական խումբ եւ այլն: Սո՛ւտ, ստե՛ր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Սովորական է դարձել, որ ՀՀ-ում թիվ 2 բարձր պաշտոնը զբաղեցրած ԱԺ խոսնակ հանդիսացող անձը պարբերաբար «փոխհրաձգությունների» մեջ է մտնում այլ երկրի ԱԳՆ-ի ինչ-որ պաշտոն զբաղեցնող տիկնոջ հետ և երկուսով իրար վիրավորող բանավեճեր են ծավալում՝ անլրջացնելով և վտանգելով հայ-ռուսական միջպետական հարաբերությունները:
    Ակամայից հիշեցի «Կարգին հաղորդման» հայտնի մանրապատումի մեջ ասված խոսքերը՝ «Աղջիկներ ջան, մի վիճեք, երկուսդ էլ ճիշտ եք»:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930