Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ը ևս պատասխանատվություն ունի․ «Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը

Հունիս 07,2024 18:10

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին՝ չեղարկել աջակցությունը Ադրբեջանին՝ կլիմայական COP29 վեհաժողովն անցկացնելու հարցում։ Լեմկինի ինստիտուտը նշում է, որ Ադրբեջանը ցեղասպան պետություն է, որի ղեկավարը պարբերաբար ցեղասպանական գաղափարներ է հնչեցնում հայերի հասցեին՝ նրանց անվանելով «շներ», «շնագայլեր» և «ահաբեկիչներ»։ Լեմկինի ինստիտուտը հորդորում է միջազգային հանրությանը՝ մերժել ցեղասպանական գաղափարախոսությունը և դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին՝ վեհաժողովի անցկացման հարցում։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի անցկացումը նախատեսված է 2024 թվականի նոյեմբերին Բաքվում։ Նման լայնամասշտաբ միջոցառումը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո, պետք է ուղղված լինի գլոբալ մակարդակի խնդրի համար լուծումներ որոնելուն։ Մինչդեռ Ադրբեջանը այն ծառայեցնում է նաև Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։

Ադրբեջանն անցած տարիներին բազմիցս շահարկել է «բնապահպանական խնդիրները» (2022 թ․ վերջին, բնապահպանական պատրվակով, սկսվեց Արցախի լիակատար շրջափակումը)։ Ադրբեջանը նաև պարբերաբար կրակ է բացել է Երասխում կառուցվող գործարանի վրա՝ խոչընդոտելով շինարարական  աշխատանքները։ Այս երկիրը շարունակում է քարոզել, որ իբր Արցախում զարգացնում է կանաչ էներգետիկան և մինչև 2050 թ․ այն  դարձնելու է «ածխաթթու գազից ազատ գոտի»։

Այն միջազգային կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ինչպես նաև տարբեր երկրների քաղաքական գործիչներ, որոնք հրապարակային աջակցություն են հայտնել Ադրբեջանին՝ կլիմայական վեհաժողովի անցկացման գործում և մասնակից են Ադրբեջանի «կանաչ կերպարի» գովազդին, պետք է հորդորեն Բաքվին՝ չօգտագործել կլիմայական միջոցառումն այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար։ Հակառակ դեպքում՝ նրանք ևս ուղիղ պատասխանատվություն են կրում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության համար։

«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի թիրախային հայտարարությունը։ ՄԱԿ-ը պարտավոր է հետամուտ լինել, որպեսզի իր հովանու ներքո անցկացվող միջոցառումը չօգտագործվի որպես հերթական առիթ՝ Հայաստանին հանիրավի մեղադրանքներ ներկայացնելու համար։

«Գեղարդ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930