Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի՝ Aravot.am-ին տված հարցազրույցը, ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ներկայացուցիչը դատարանում իբրեւ ապացույց է ներկայացրել

Հունիս 07,2024 17:56

Երեւանի քաղաքացիական դատարանի «Արաբկիր» նստավայրում այսօր կայացավ ՔՊ-ական նախկին մարզպետ, այժմ պատգամավոր «Տրդատ Սարգսյանն ընդդեմ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի» գործով նիստը:

Այսօր բաշխվեց ապացուցման բեռը։

Հայցվորն այսօր դատարանում իբրեւ ապացույց ներկայացրեց նաեւ Ավետիք իշխանյանի՝ 2024 թվականի փետրվարի 2-ին Aravot.am-ին տված հարցազրույցը, որում Ավետիք Իշխանյանը պարզաբանում է, թե իր ո՞ր գրառումից եւ ինչո՞ւ է վիրավորվել ՔՊ-ական Տրդատ Սարգսյանը։ Դատարանում վերջինիս ներկայացուցչի մատուցմամբ, Ավետիք Իշխանյանի այդ հարցազրույցը լրացուցիչ ապացույց է իր կարծիքը՝ Տրդատ Սարգսյանի կողմից ցոփ ու շվայտ կյանք վարելու մասին եւ փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի, ապա մահվան մեջ ՔՊ-ականների մեղավոր լինելու մասին, պնդելու։

Հիշեցնենք, ՔՊ-ական նախկին մարզպետի ընկալմամբ, իրավապաշտպանը զրպարտել է իրեն՝ ֆեյսբուքյան իր գրառմամբ: Հայցը վերաբերվում է անցյալ տարվա հուլիսի 27-ին Ավետիք Իշխանյանի կատարած գրառման հետևյալ հատվածին․ «Այսօր մահացավ 2019 թ․ ՔՊ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկված և չորս տարի կոմայի մեջ տառապող փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Արա Մխիթարյանը ՔՊ-ական ռեժիմի առաջին զոհերից էր։ Եվ ոչ մի ընդվզում, բողոք։ Փոխգնդապետի ծեծի ու մահվան պատասխանատու ՔՊ-ական մարզպետն այժմ ԱԺ պատգամավոր է և վայելում է նույնպես ՔՊ-ական ցոփ ու շվայտ կյանքը»։

 

Այս գործով հաջորդ նիստը կկայանա հուլիսի 29-ին։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930