Լրահոս
Օրվա լրահոսը

Բոննում ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտում COP29-ը հյուրընկալելու միջոցով Ադրբեջանի մաքրագործվելու դեմ

Հունիս 07,2024 17:24

Նրանք կոչ են անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ բանտարկյալներին

Բոնն,  7 հունիսի, 2024 թ – Մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիայի ընթացքում կոչ են արել  Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող հայ քաղբանտարկյալներին, այդ թվում՝ ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանին:

Այսօր կայացած բողոքի ակցիայի ժամանակ նրանք դիմել են Բոննում հավաքված՝ «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակից երկրների պատվիրակներին՝ կոչ անելով դեմ հանդես գալ այս տարեվերջին COP29-ի՝ Ադրբեջանում անցկացմանը։  Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ COP29-ը նվիրված է լինելու խաղաղությանը, մինչդեռ դա անհնարին է, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը և մյուս հայ բանտարկյալները շարունակում են պահվել Բաքվի բանտախցերում: Ձևացնել, թե դա այդպես չէ, կնշանակի, որ Ադրբեջանը շարունակում է հայ ժողովրդի դեմ ցեղասպանության իրականացումը, նշել են ակցիայի մասնակիցները։

Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը վերլուծելով 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումները, երբ ձերբակալվեց  նաև Ռուբեն Վարդանյանը,  ահազանգել է աշխարհին «ցեղասպանության և դրա հետ կապված դաժան հանցագործությունների ռիսկի մասին»: Մասնակցելով և աջակցելով COP29-ին, քանի դեռ հայ բանտարկյալները գտնվում են անօրինական կալանքի տակ, աշխարհը թույլ է տալիս Ադրբեջանին մաքրագործել  իր հանցագործությունները,  որոնք չեն սահմանափակվում միայն հայերի դեմ  կատարվածով, այլև իրականցվում են նաև սեփական ժողովրդի նկատմամբ: Human Rights Watch-ի զեկույցի համաձայն՝   «վերջին մեկ տարում  առնվազն 25 անկախ լրագրող և քաղաքացիական ակտիվիստ է ձերբակալվել  և նրանք  բոլորը դեռ բանտում են»:

COP29-ի մոտենալը՝ FreeArmenianPrisoners շարժումը և նրա աջակիցներն ու գործընկերները կշարունակեն բարձրաձայն ուշադրություն հրավիրել ադրբեջանական կառավարության անօրինական գործողությունների վրա և կոչ անել լրատվամիջոցներին՝ իրազեկելու բոլոր  հայ բանտարկյալների և հայ ժողովրդի տառապանքների մասին:

Այս ջանքերը համակարգելու համար FreeArmenianPrisoners-ը ստորագրություններ է հավաքում առցանց պահանջագրի միջոցով՝ կոչ անելով ազատ արձակել բանտարկյալներին։

Բողոքի ցույցերի մասին

2024 թվականի հունիսի 7-ին Բոննում նախատեսված  համատեղ գործողությունները համակարգում են FreeArmenian Prisoners շարժման, Գերմանահայերի կենտրոնական խորհրդի (ZAD), Սպառնալիքի տակ գտնվող անձանց հանրույթի (GfbV), Մարդու իրավունքների միջազգային ընկերակցության (ISHR) և «Ճանաչումը՝ ցեղասպանության դեմ՝ հանուն միջազգային փոխըմբռնման» (AGA) աշխատանքային խմբի ակտիվիստները:

Բոլոր կազմակերպությունները միանում են 23 հայ բանտարկյալներին ազատ արձակելու և Ադրբեջանի կողմից COP29-ի անցկացումը բարձրաձայն ու հրապարակային կերպով քննադատելու կոչերին։

Free armenian prisoners

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930