ՌԴ-ն հայ խորհրդարանականներին կոչ է անում ներկայացնել Բուչայում իբր սպանվածների ցուցակը, որը նրանց է փոխանցել Կիևը։
«Մենք իսկապես հույս ունենք, որ հայկական պաշտոնական պատվիրակությունը մեզ էլ կտա այնտեղ իբր զոհվածների ցուցակը։ 2 տարի է` չենք կարողանում հասնել նրան, որ ինչ-որ մեկը, ներառյալ ՄԱԿ-ը, տրամադրի մեզ այն մարդկանց անունները, որոնք իբր այնտեղ զոհվել են», – News.ru-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։