«Ազատություն». Եվրոպական որոշ երկրներ 2020 և 2023 թվականների իրադարձություններից հետո սկսեցին անհիմն հարձակվել Ադրբեջանի վրա, Եվրամիության անդամ առնվազն երեք պետություններ Ադրբեջանին «սառը պատերազմ» հայտարարեցին: Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա այդ հայտարարությամբ հանդես է եկել երեկ Բաքվում՝ ընդունելով Թյուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Մեհմեթ Սուրեյա Էրիին և Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի և Հունգարիայի բարձրաստիճան ներկայացուցիչներին:
«Ցավոք, որոշ երկրներ, որոնք ձգտում են առանձնահատուկ տեղ զբաղեցնել
Եվրոպայում, նույնիսկ կարողացան հակաադրբեջանական խումբ կազմել: Այսօր Եվրոպական միության անդամ առնվազն երեք երկրներ «սառը պատերազմ» են հայտարարել Ադրբեջանին։ Նրանք հայտնի են»,- ասել է Ալիևը՝ չնշելով որևէ պետության անուն:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: