Լրահոս
Օրվա լրահոսը

Հասկանում եմ՝ ուզում են իրենց կյանքից ջնջել այդ բոլոր դրվագները, բայց չի ջնջվելու. Աննա Մկրտչյանը՝ 2018-ի դագաղների շքերթի մասին

Հունիս 07,2024 15:24

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանից այսօր լրագրողները հետաքրքրվել են, թե տեղեկություններ ունի՞ ի վերջո որեւէ մեկը, 2018-ին դագաղների շքերթի մասնակից պատասխանատվության ենթարկվե՞ց: Ի վերջո, թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, թե նաեւ Աննա Մկրտչյանի դեմ դատական հայցով Սիմոնյանի ներկայացուցիչ փաստաբանը բազմիցս ասել են, թե դեմ են եղել այդ դագաղների շքերթին:

«Իմ ապացուցողական բազայում ներկայացրել եմ այն ամենը, ինչն ապացուցում է Ալենի ներգրավվածությունը: Իմ փաստական տվյալների մեջ հիմք եմ ընդունել իրենց հարցազրույցները, իրենց գործողությունները: Ես հասկանում եմ, որ դրա մասին տհաճ է խոսել, հասկանում եմ, որ ուզում են իրենց կյանքից ջնջել այդ բոլոր դրվագները: Բայց չի ջնջվելու, իրենք 2018-ին իշխանազավթում են իրականացրել: Խոսքի, ատելության, քաղաքականության մեջ անհանդուրժողականության, հայհոյանքի ներմուծողն իրենք են: Հայաստանի այսօրվա դժբախտությունների ամբողջության այդ պատճառահետեւանքային կապն է: 6 տարի ՝ ողբերգություն է, իրենց գալու առաջին օրվանից: Մի տարբերությամբ՝ 2018-ին կենդանի մարդկանց դագաղներ էին պարացնում, 2020-ից հետո ոսկորների վրա են պարում»,- լրագրողներին ասաց Աննա Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի արժանապատվությունը խոցվել ու վիրավորվել է Մկրտչյանի ուղիղ եթերներից մեկի ժամանակ նաեւ դագաղների այդ շքերթին վերաբերող անդրադարձից: ԱԺ նախագահը պահանջում է 500.000 դրամի փոխհատուցում ու հերքում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930