«Տավուշում սահմանազատումից հետո այդ տարածքում ծառայություն են իրականացնում սահմանապահները։ Դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Փոխնախարարը չպատասխանեց հարցին, թե քանի՞ դիրքից են հայկական զինված ուժերը հետ քաշվել։
Նա ասաց, որ գործընթացը չափից ավելի պարզ ու թափանցիկ է․ «Նախկինում, եթե դժգոհում էին ինֆորմացիայի ոչ օպերատիվ տեղ հասնելուց, հիմա այդ խնդիրն էլ չկա, բոլոր տվյալները տրամադրվում են, հանրությունը իրազեկվում է»։
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ Երրորդ բանակային կորպուսի ներկայացուցիչներ չկա՞ն այդ դիրքերում։ «Երրորդ բանակային կորպուսը գոյություն ունի, բնականաբար իրենք իրենց խնդիրներն ունեն, սահմանապահները՝ իրենց»,- ասաց Արման Սարգսյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ