Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան ավարտել են միջսահմանային էլեկտրոնային նույնականացման պիլոտավորումը

Հունիս 07,2024 15:28

ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Digital» ծրագիրը մայիսի 31-ին հայտարարել է, որ Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան հաջողությամբ փորձարկել են օտարերկրյա էլեկտրոնային ծառայություններին միացումը՝ օգտագործելով իրենց ազգային էլեկտրոնային նույնականացուցիչները (eID): Փորձարկումն անց է կացվել Արեւելյան գործընկերության երկրների միջեւ միջսահմանային էլեկտրոնային նույնականացման (eID) ուղղությամբ EU4Digital-ի պիլոտային գործողությունների շրջանակում:

Պիլոտային ծրագիրը նպատակ ունի բարելավել միջսահմանային էլեկտրոնային նույնականացման հարցում Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի պետական ​​մարմինների տեխնիկական համատեղելիությունը:

Ծրագրային ապահովումը, որը ստացել է eIDAS-Node անվանումը, ներկայում Եվրոպական միության անդամ պետություններին հնարավորություն է տալիս կենտրոնացված կամ բաշխված ձեւով հաղորդակցվել իրենց գործընկերների հետ՝ միջսահմանային նույնականացման համար: ԵՄ-ի նորացված EUDI կանոնակարգը, որը նախկինում հայտնի էր որպես eIDAS կանոնակարգ, դյուրացնում է անվտանգ միջսահմանային գործառնությունները եւ ուղղված է ԵՄ-ի ներսում անխափան թվային ծառայությունների խթանմանը։

Միջսահմանային էլեկտրոնային նույնականացման պիլոտավորման ընթացքում թեստավորումն ավարտվել է հետեւյալ երկրների զույգերի կողմից՝ Հայաստան եւ Վրաստան, Հայաստան եւ Մոլդովա, Վրաստան եւ Մոլդովա։ Պիլոտային ծրագիրն իրականացվել է ԵՄ մոդելով, սակայն փոփոխվել է՝ տեղական կարիքներին եւ հնարավորություններին համապատասխանելու համար:

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930