Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն Հայաստանին կօգնի հաղթահարել վերջին հեղեղումների հետեւանքները

Հունիս 07,2024 15:12

Հունիսի 6-ին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը X-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Twitter) հայտարարել է, որ ավերիչ հեղեղումների պատճառով ՀՀ կառավարությունը խնդրել է ակտիվացնել Եվրոպական միության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։

«Եվրոպական միությունը եւ գաղափարակից գործընկերները պատրաստ են աջակցել Հայաստանին հաղթահարել հյուսիսային շրջաններում հեղեղումների պատճառով առաջացած խոշոր վնասները։ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության եւ հումանիտար օգնության մարմինն ու Շվեյցարիան արդեն իսկ աղետի վայրում են՝ օգնություն ցուցաբերելու համար», – գրել է դեսպան Մարագոսը X-ում։

ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը ստեղծվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2001թ. հոկտեմբերին: Այն նպատակ ունի ամրապնդել ԵՄ երկրների եւ 10 մասնակից պետությունների, այդ թվում՝ Մոլդովայի եւ Ուկրաինայի համագործակցությունը քաղաքացիական պաշտպանության ոլորտում՝ բարելավելու աղետների կանխարգելումը, դրանց պատրաստվածությունը եւ արձագանքումը: Այդուհանդերձ, արտակարգ իրավիճակների դեպքում ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով օգնություն կարող է խնդրել ցանկացած երկիր։

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930