Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեփական մասնագիտությանը սիրահարվածները

Հունիս 07,2024 15:00

Հետանկախության շրջանի կարեւոր ձեռքբերումներից է ԵՊՀ-ի Աստվածաբանության ֆակուլտետի հիմնումը, որը կյանքի կոչվեց Մայր Աթոռ սբ. Էջմիածնի և համալսարանի համատեղ ջանքերով: Այն աստվածաբանության ուսումնասիրության գլխավոր կենտրոններից է, որը հնարավորություն է ընձեռում հայ երիտասարդներին ոչ միայն ծանոթանալ մեր հոգևոր ժառանգությանը, ներշնչվել ու արժևորել այն, այլ իրենց հետազոտության արդյունքները ներկայացնել գիտական հանրությանը:

Աստվածաբանության ֆակուլտետը յուրահատուկ կապ է ապահովում ԵՊՀ-ի և Մայր Աթոռ սբ. Էջմիածնի միջև: Գարեգին Բ Հայրապետի օրհնությամբ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի և Գևորգյան Հոգևոր Ճեմարանի համագործակցությունը նոր որակներ է ձեռքբերում շնորհիվ համատեղ ծրագրերի, ուսումնամեթոդական փորձի փոխանակման, ազգային-եկեղեցական տոներին նվիրված միասին կազմակերպված միջոցառումների:

«Շատերի մոտ թյուր կարծիք կա, որ մենք այստեղ հոգեւորականներ ենք պատրաստում, այստեղ չենք պատրաստում եկեղեցականներ, բայց միշտ ասել եմ՝այստեղ պատրաստում ենք աշխարհիկ վարդապետներ»,- ասաց ֆակուլտետի դեկանը՝ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

Կրոնագետ, դասախոս Վարդան Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ ֆակուլտետը պրոֆեսիոնալների մի յուրահատուկ «արտադրամաս է». «Այսինքն՝ այստեղից դուրս եկածների մի զգալի մասը սիրահարված են սեփական մասնագիտությանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930