Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հնարավորություն է տրվում ԼՂ կենսաթոշակային ֆոնդում ձևավորված միջոցները տեղափոխել ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդեր

Հունիս 07,2024 15:04

Օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների իրացմանը:

2023 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված օրենքով սահմանված ժամկետում դիմում ներկայացնելու եւ իրավաբանական անձի գրանցումը նաեւ ՀՀ-ում ճանաչելու հնարավորություն էր տրվում: Նախանշված ժամկետը 2023 թվականի հունվարի 31-ն էր: Առաջարկվում է այդ ժամկետը երկարաձգել մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 1-ը՝ վերագրանցվելու համար դիմելու հնարավորություն տալով անհատ ձեռնարկատերերին, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց:

Հաջորդ փոփոխությամբ էլ հնարավորություն է տրվում ԼՂ կենսաթոշակային ֆոնդում ձևավորված կենսաթոշակային հնարավորությունները տեղափոխել ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդեր:

Վերոնշյալ փոփոխություններն առաջարկվում են կատարել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքներում:

Նոր կարգավորումներն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, նշել, որ փաթեթը մանրամասն քննարկվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ:

Հարակից զեկույցում պատգամավոր Լիլիթ Մինասյանն առաջարկել է դրական եզրակացություն ներկայացնել փաթեթի վերաբերյալ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը եւս պարզաբանումներ է ներկայացրել փաթեթի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ, հստակեցրել, որ անհատական հաշիվներում առկա միջոցները երեք ամսվա ընթացքում տեղափոխելու համար դիմելու հնարավորություն կընձեռվի մեր հայրենակիցներին, եթե այդ ընթացքում չդիմեն, ապա դրանք կտեղափոխվեն ինքնաշխատ եղանակով:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930