Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական ակտիվության առումով աճի բարձր տեմպերը շարունակվել են նաեւ 2024 թ. հունվար-մարտ ամիսներին՝ կրելով նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տնտեսական գործունեության ազդեցությունները

Հունիս 07,2024 14:34

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 7-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հակիրճ ներկայացրել է հաշվետվությունը, որը մոտ 2 շաբաթ մանրամասն քննարկվում էր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում:

Հաջորդիվ քննարկվել է 2024 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանի տեղեկացմամբ 2024 թվականի առաջին եռամսյակում հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի տեմպերն արագացել են, ինչը զուգորդվել է պետական ու մասնավոր սպառման աճերով: Միաժամանակ, զսպող դրամավարկային քաղաքականության դիրքի պահպանման պայմաններում գործընկեր երկրներում նկատվել է գնաճի կայունացում: Հումքային եւ պարենային ապրանքների միջազգային գներն ընդհանուր առմամբ նվազել են, տենդենցը շարունակվել է, պարենային ապրանքների միջազգային գները նվազել են 9,4 տոկոսով, պղնձի գները՝ 5,6 տոկոսով, նավթի եւ մոլիբդենի գներն աճել են, ինչն իր ազդեցությունն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա:

Արտահանման եւ ներմուծման տեսանկյունից 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին գրանցվել է ապրանքների արտահանման 2,7 անգամ աճ, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումը նվազել է շուրջ 14,3 տոկոսով: Բարձր աճը հիմնականում պայմանավորված է եղել ոսկու վերարտահանմամբ՝ հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններ:

Ներմուծման աճը կազմել է 75,8 տոկոս, սակայն առանց վերարտահանման ազդեցությամբ ներմուծման աճը նվազել է 9,2 տոկոսով:

Տնտեսական ակտիվության առումով աճի բարձր տեմպերը շարունակվել են նաեւ 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին՝ պայմանավորված հիմնականում առեւտրի, ծառայությունների եւ շինարարության աճով՝ կրելով նաեւ ոսկերչական արտադրատեսակների վերամշակման կտրուկ աճի եւ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տնտեսական գործունեության ազդեցությունները:

Հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակում կազմել են 525 մլրդ դրամ՝ պլանավորված 563,1 մլրդ դրամի դիմաց, կատարողականը կազմել է 93,2 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամուտներն աճել են 8,6 տոկոսով: Ծախսերը կազմել են 525,9 մլրդ դրամ, կատարողականը՝ 82,5 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծախսերն աճել են 24,4 տոկոսով:

Պակասուրդի մասով կատարողականը կազմել է 0,9 մլրդ դրամ, 77,4 մլրդ դրամ պլանային ցուցանիշների համեմատ կատարողականը կազմել է 1,2 տոկոս:

Փոխնախարարը ներկայացրել է նաեւ այլ ցուցանիշներ:

Վահան Սիրունյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել ներկայացված տեղեկանքը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930