Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցի շրջանակներում եղել է Արշալույս բնակավայրում` տեղում հետևելու Արմավիր Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի աջակողմյան և ձախակողմյան հատվածների՝ ընդհանուր 5.62 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Հիմնանորոգվում է կմ 25+593 – կմ 29+385 (ընդհանուր 3.79 կմ) աջակողմյան և ձախակողմյան հատվածները:
Արմավիրի մարզի համար կենսական նշանակություն ունեցող ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատվերով:
Արմավիր Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի աջակողմյան և ձախակողմյան երեք հատվածների (ընդհանուր 5620 մետր) հիմնանորոգման արժեքը 1.948 միլիարդ դրամ է:
Նշենք, որ կմ 32+675 – կմ 33+833 հատվածում աշխատանքներն ավարտված են, իսկ ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել սույն տարվա դեկտեմբերին:
Կարդացեք նաև
Շրջայցի ժամանակ մարզի ղեկավարը զրուցեց շինարարների, տեխնիկական հսկողների հետ, լսեց առկա խնդիրները, քննարկեցին նախագծային լուծումները՝ կարևորելով աշխատանքները օրացուցային գրաֆիկին համապատասխան և որակով իրականացնելու անհրաժեշտությունը:
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ