Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ գործակալ լինելն ու միլիոններ ստանալը հերքվեց», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալները չեն, թե ում գործակալներն են, ապագայում կճշտվի»․ վեճ ԱԺ-ում

Հունիս 07,2024 13:12

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարցրեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին․ «Կա՞ քրեական վարույթ՝ կապված լրագրողների անձնական տվյալների հրապարակման ու նրանց նկատմամբ ատելության քարոզի վերաբերյալ, որովհետեւ վերջերս տելեգրամյան որոշ ալիքներ թիրախավորում են լրագրողներին։ Հրապարակվում են լրագրողների անձնական տվյալներ, եւ նրանց դեմ տարվում է ատելության քարոզ։ Եվ ես կհորդորեմ, որպեսզի դիմեն նման քրեական վարույթ հարուցելու նպատակով, որովհետեւ խիստ դատապարտելի երեւույթի հետ գործ ունենք»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն արձագանքեց․ «Միանգամից փաստենք՝ լրագրողների կողմից զրպարտչական նյութեր, օրինակ, ԱԱԾ գործակալ լինել, Ռուսաստանից միլիոններ ստանալ, որոնք հերքվեցին »։ Հիշեցնենք, որ խոսքը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդների մասին տարածված տեղեկությունների մասին է, որոնք ԱԱԾ-ն հերքեց։

Վահագն Ալեքսանյանը հարցրեց․ «Բայց ո՞վ է հերքել, ԱԱԾ-ն չի կարող հերքել Ռուսաստանի գործակալ լինելը»։

Հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց․ «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալները չեն, թե ում գործակալներն են, դա դեռ ապագայում կճշտվի»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930