Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ ո՞նց է ստացվում, որ ՔՊ-ի նախընտրական քարոզչության համար կարելի էր վճարով մարդիկ բերել /հստակ փաստ Երևանի ավագանու ընտրություններից». փաստաբան

Հունիս 07,2024 12:10

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համահիմնադիր, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը

Հանրայինի «ոչ պրոֆեսիոնալիզմը» մի կողմ:

Քննչականի մեղադրանքի որակն էլ մի կողմն:

Բայց հիշեք երկու բան

1.հավաքների կազմակերպչական աշխատանքներում տրանսպորտային ծախսեր, գիշերակաց, օրապահիկ վճարելը պետք է քրեականացված չլինի, այլ պատժելի պիտի լինի միայն հարկադրանքը։

Ինչ տարբերություն` ես բենզին առնեմ, գնամ ընկերոջս բերեմ հավաքի, թե իրեն փոխանցեմ ասեմ`բենզին լցրու, արի։

Կամ հավաքի մասնակիցներին բերեմ ջուր կամ սնունդ բաժանեմ, թե վճարեմ ինքնուրույն սնվելու համար։

Կամ պաստառներ տպեմ բաժանեմ, թե արդեն կատարված աշխատանքի համար վճարեմ։

Կամ փոխհատուցեմ օրավարձով աշխատող ընկերոջս վնասը, երբ որ ինքն անկեղծորեն ուզում է իրացնել հավաքի իր իրավունքը , սակայն չի կարող հոգ չտանել իր ընտանիքի համար։

2.Ու նույնիսկ եթե այս արարքը պիտի պատժելի լինի, էդ ո՞նց է ստացվում, որ ՔՊ-ի նախընտրական քարոզչության համար կարելի է վճարով մարդիկ բերել /հստակ փաստ Երևանի ավագանու ընտրություններից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930