Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՇ պետն ասաց՝ առաջիկա 10 տարիներին սահմանագծման հարցը շատ կարեւոր է, դրա համար էլ Սերգեյ Պետրոսյանի համար առաջարկել է գեներալի պաշտոն»

Հունիս 07,2024 11:56

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին․ «Օրերս ԳՇ պետը հարցիս ի պատասխան ասաց, որ ռազմատեղագրական ծառայության պետ Սերգեյ Պետրոսյանին գեներալի կոչում շնորհելն իր առաջարկն է եղել։ Հաստիքացանկում ծառայության պետի պաշտոնը բարձրագույն սպայական կազմի պաշտոնների մեջ է մտցվել։ Օրերս հարցում եմ արել վարչապետի աշխատակազմ, պատասխանել են, որ մինչեւ մայիսի 27-ը ներառյալ դեռ 2020 թվականի նոյեմբերին հաստատված հաստիքացանկում փոփոխություն չի եղել, որով ռազմատեղագրական ծառայության պետի պաշտոնը համարվել է գեներալական բարձրագույն սպայական պաշտոն։ Կարո՞ղ եք պարզաբանել, այդ դեպքում ո՞նց է, որ գեներալական կոչում է տրվում մի ծառայության պետի, որի պաշտոնը բարձրագույն սպայական պաշտոնների թվին չի պատկանում»։

Արման Սարգսյանն ասաց․ «Ես ձեզ վստահեցնում եմ, որ չի կարող լինել ոչ իրավաչափ գործընթաց։ Ձեր նշած պայմաններում անհնար է որեւէ մեկին շնորհել բարձրագույն զինվորական կոչում։ Հնարավոր չէ գնդապետի համար նախատեսվածի պարագայում շնորհել գեներալի կոչում»։

Գեղամ Մանուկյանը հավելեց․ «Դուք ասում եք՝ չի կարող լինել, բայց ես ունեմ պաշտոնական գրություն վարչապետի աշխատակազմից»։

«Գլխավոր շտաբի պետն արդարացրեց, որ առաջիկա 10 տարիներին սահմանագծման հարցը շատ կարեւոր է, դրա համար ինքն առաջարկել է գեներալի պաշտոն։ Գեներալի պաշտոնը տալիս են համաձայն կանոնակարգերի, օրենքների, կառավարության որոշումների, ոչ թե ճաշակով, վերջին պահին։ Նախագահի հրամանագիրը՝ մյուսներին գեներալի կոչում տալու, եղել է մայիսի 24-ին, իսկ մայիսի 28 առավոտյան՝ վերջին պահին նոր հրապարակվում է նախագահի հրամանագիրը՝ ռազմատեղագրական ծառայության պետին գեներալի կոչում շնորհելու մասին»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Սերգեյ Պետրոսյանը այն զինվորականն է, ում Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նկատել էին քաղաքացիները, երբ փորձել էին չափագրման աշխատանքներ իրականացնել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930