Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ՝ «խաղաղության պայմանագրի» խայծի դիմաց. Վարուժան Գեղամյան

Հունիս 07,2024 11:16

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Վերջին 10 օրվա ընթացքում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը առնվազն երկու նոր պահանջ է հնչեցրել, որոնց բավարարումը «պարտադիր է խաղաղության պայմանագիր կնքելու համար»։

Առաջինն այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ճանաչումն է, մյուսը՝ ՀՀ սահմանադրության փոփոխությունը։ Այս պահանջների կատարման հետևանքները ոչ միայն իրավական դաշտում են լինելու, այլ ունենալու են ուղղակի աղետալի ազդեցություն մեր բոլորի կյանքի վրա։ Բոլորի։

Բայց սա, ինչպես ասում են, դեռ ամենը չէ։

Ինչպես բազմիցս նշել եմ՝ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ՝ «խաղաղության պայմանագրի» խայծի դիմաց։ Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ ու աղետալի։

Այս ամենը կարելի է կանգնեցնել ու փոխել ընթացքը։ Դրա այս պահին միակ ձևը հունիսի 9-ի մեծ հանրահավաքն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930