Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձամբ ինձ ոչ ոք հարցազրույցի չի հրավիրել… Իրենք պարզապես որեւէ մեկի վերաբերյալ քաղաքական որոշում չունեին». «Հրապարակ»

Հունիս 07,2024 11:29

Հունիսի 5-ին կայացավ, ավելի ճիշտ՝ չկայացավ, Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի  մրցույթը։ Բանն այն է, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը, որի կազմում են Արա Շիրինյանը, Վահագն Թեւոսյանը, Արփի Ոսկանյանը, Վասակ Դարբինյանը, Վարուժան Օլքինյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Արամ Սուքիասյանը, մրցույթին մասնակցող 4 թեկնածուից եւ որեւէ մեկին չի ընտրել, այդ թվում` նախկին տնօրեն Գարեգին Խումարյանին։ Այլ կերպ ասած՝ 4 թեկնածուից որեւէ մեկը չի բավարարել «գերպրոֆեսիոնալ» հանձնաժողովականների քիմքին, իսկ թեկնածուներն էին. Խումարյան Գարեգին Կորյունի, Հովհաննիսյան Բելլա Հրաչիկի, Մանուկյան Մարիամ Վոլոդյայի, Մարգարյան Մհեր Մարտիրոսի։ Մենք զրուցեցինք թեկնածուներից Բելլա Հովհաննիսյանի հետ: Հետաքրքրվեցինք` իրեն հարցազրույցի կանչե՞լ են, իր ծրագրերը լսե՞լ են։

«Անձամբ ինձ ոչ ոք հարցազրույցի չի հրավիրել։ Այո, 4 թեկնածուներից եւ ոչ մեկը չի անցել, ասեմ ավելին՝ թեկնածուներից ոչ մեկի օգտին որեւէ կողմ ձայն չի եղել, այսինքն՝ հանձնաժողովի բոլոր անդամները բոլոր թեկնածուներին դեմ են քվեարկել։ Սա աննախադեպ իրավիճակ է, երբեւէ նման բան չի եղել, եւ ես կարծում եմ, որ իրենք պարզապես որեւէ մեկի վերաբերյալ քաղաքական որոշում չունեին, այսինքն՝ թեկնածուներից որեւէ մեկն իշխանության թեկնածուն չէր, եւ, հետեւապես, իրենք բոլորին դեմ են քվեարկել։ Հիմա հաջորդ մրցույթի ժամանակ իրենք գուցե իրենց թեկնածուին բերեն եւ հրահանգավորված կողմ քվեարկեն, բայց ես, այնուամենայնիվ, շարունակում եմ հույս ունենալ, որ հաջորդ մրցույթում գուցե ինչ-որ բան կփոխվի, եւ իսկապես հաշվի կառնեն պրոֆեսիոնալիզմը, եւ իրենց մտահոգությունն ավելի շատ կենտրոնացված կլինի ոլորտի բարեփոխումների վրա, որովհետեւ ցանկացած ոլորտում եթե մասնագետն է ղեկավարում, ապա բարեփոխումներն ավելի ռեալ են դառնում, իսկ ոչ պրոֆեսիոնալ կադրերի պատճառով ոլորտները միշտ տուժում են, այսինքն՝ այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում։ Ամենայն հարգանքով հանձնաժողովի բոլոր անդամների նկատմամբ, բայց իրենք պետք է որոշումներ կայացնելու կամք ունենան, որովհետեւ, վերջիվերջո, շատերը վաստակ ունեցող մարդիկ են եւ պետք է կարողանան իրենց վաստակն ի նպաստ երկրի ծառայեցնել, կոնկրետ այս առաքելության մեջ լինեն անաչառ, օբյեկտիվ, ազնիվ եւ հաշվի առնեն աշխատանքային փորձը, կենսագրությունը, թեկնածուների մասնագիտական կարողությունները, եւ ազատ որոշում կայացնեն, ոչ թե սպասեն հրահանգների»,- ասաց Բելլա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մտադրված է կրկին մասնակցել մրցույթին:

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930