Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետդեպարտամենտին  կոչ ենք անում արձանագրել Ադրբեջանի ռասիստական գործողությունները հայ ժողովրդի նկատմամբ և հետևողական գտնվել պատժի հարցում. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»

Հունիս 07,2024 10:57

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ իր անհանգստությունն է հայտնել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության նկատմամբ պետական ճնշումների առումով՝ նշելով մամուլի, խոսքի ազատության, ազատ կամարտահայտման նկատմամբ աննախադեպ արգելքների և դրանց հետևող բռնությունների մասին։ Խոսնակը նշել է, որ «նրանք, ովքեր օգտվում են իրենց հիմնարար ազատություններից, ներառյալ՝ ազատ արտահայտվելու իրավունքը, չպետք է ձերբակալվեն դրա համար»։ Միլլերը նաև նշել է, որ իրենք շարունակելու են կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակելու անարդարացիորեն ձերբակալված անձանց։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի նման արձանագրումները կարևոր են Ադրբեջանի և վերջինիս ներկայիս կառավարության իրական բնույթը միջազգային հանրությանը ներկայացնելու և համապատասխան հետևություններ անելու առումով։ Երկրում խոսքի ազատության նման սահմանափակումը արդեն իսկ վկայում է այն մասին, թե խնդիրների լուծման ինչպիսի մեթոդների է պատրաստ Ադրբեջանի կառավարությունը։ Ասվածի վառ վկայությունն են վերջին տարիներին մարդկության դեմ գործված այնպիսի հանցանքները, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ պատերազմները, 120 հազար քաղաքացիական բնակչության շրջափակումը և հարուցված հումանիտար աղետը, էթնիկ զտումը, փախստականների իրավունքների համակարգային ոտնահարումը և ռասիզմի հիմքով հայկական ազգային-կրոնական մշակութային ոչնչացումը և այլախեղումը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը կոչ է անում ԱՄՆ պետդեպարտամենտին արձանագրել նաև Ադրբեջանի ռասիստական գործողությունները հայ ժողովրդի նկատմամբ և հետևողական գտնվել նման գործողությունների պատժի և պատասխանատվության հարցում։ Ադրբեջանի ներքին քաղաքականությունը մեծապես կապված է ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ այլ ժողովուրդների նկատմամբ քաղաքականության հետ, որը ձևավորում է այդ ցեղասպան պետության հավաքական դիմագիծը, որը քաղաքակրթական աշխարհի երեսին վերածվել է բարբարոսական խարանի և վերջինիս հանդուրժումը լի է ապագայի խոշորագույն վտանգներով։

«Գարդման Շիրվան Նախիջևան» ՀՀՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930