Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական դաշտը զբաղված է շարժման գործողություններին «թամաշա» անելով: Ոմանք էլ փորձում են «ճշտել»՝ ինչ ակնկալիք կարող են ունենալ «չակնկալիքների» շարժումից. «Հրապարակ»

Հունիս 07,2024 10:53

Քաղաքական դաշտը շուրջ ամիսուկես է՝ զբաղված է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործողություններին «թամաշա» անելով։ Մի քանի տասնյակ կուսակցություններ, անհատ գործիչներ շարժման սկզբում շտապեցին աջակցել Բագրատ սրբազանի նախաձեռնած գործին: Ապա իրենց «պարտքը հայրենիքին» համարեցին տրված, եւ հիմա ամենօրյա ակտիվ գործողություններին քչերն են մասնակցում: Սրբազանի կողքին` առաջնագծում, ծեծվում, քայլում, ոստիկանների դեմ պայքարում են մի խումբ մարդիկ միայն: Որքանով նկատել ենք` մի խումբ դաշնակցականներ, «Հայաստան» դաշինքի մի մասը, ՀՀԿ-ից մի փոքր խումբ: Մյուսները փողոցային պայքարին մասնակցում են մեկումեջ: Ոմանք պասիվ դիտորդի դերում են, որոշ մարդիկ սիմվոլիկ մասնակցություն են ցուցաբերում, ոմանք էլ փորձում են «ճշտել», թե ինչ ակնկալիք կարող են ունենալ «չակնկալիքների» շարժումից` ժամանակավոր կառավարությունում ինչ պաշտոններ են զբաղեցնելու, արժե՞ ակտիվ պայքարի մասնակից դառնալ, թե՞ ոչ: Որոշ հանրային դեմքեր էլ չեն ուզում դուրս գալ իրենց կոմֆորտ կաբինետներից, փողոցում կեղտոտել իրենց օսլայած հագուստը: Որոշ լատենտ իշխանականներ էլ տարբեր պատճառաբանություններ են բերում, թե սրբազանի ետեւում ռուսական ուղղորդում կա, կամ նրա արտաքին կողմնորոշմանը, որոշ հարցերում ծրագրերին ծանոթ չենք եւ որոշակի հստակություն ենք ակնկալում` մասնակցության դիմաց։

Մինչդեռ բոլորի համար պարզ է մի բան. գերխնդիրը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է եւ դրա համար նախեւառաջ հանրային մեծ ճնշում ապահովելը, մյուս հարցերը երկրորդական են, եւ այս պահին դրանց մասին խոսելը խանգարում է ձեռնարկած գործի բուն նպատակին: Այսինքն՝ բոլոր այն կուսակցությունները, քաղաքական գործիչները, որոնք ծանրութեթեւ են անում, ինչ-ինչ պատրվակներով փողոց դուրս չեն գալիս կամ ունեցած ողջ ռեսուրսը չեն դնում այս գործի համար, իրականում, կա՛մ լատենտ նիկոլականներ են եւ չեն ուզում Նիկոլի հեռացումը, կա՛մ էլ հայրենիքն ու նրա փրկությունը ստորադասում են իրենց ստանալիք պաշտոնին, դիրքին, դիվիդենտներին:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930