Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատգամավոր Աշոտ Սիմոնյանին 30 կարմիր բերետավորներ ծեծեցին, բոլորի դեմքերը երեւում էին, սակայն որեւէ ոստիկան չձերբակալվեց». «Հրապարակ»

Հունիս 07,2024 09:47

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների տասնյակ մասնակիցների նկատմամբ քրեական վարույթներ են նախաձեռնվել՝ հիմնականում անհիմն եւ շինծու մեղադրանքներով։ Նման տեսակետ է հայտնում փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Իշխանությունները, ըստ նրա, այս մեթոդով փորձում են «արանքից հանել» շարժման ակտիվ մասնակիցներին, վախեցնել քաղաքացիներին։

«Բացի այդ, իշխանական լրատվամիջոցներում հայտնվում են անհայտ ծագմամբ ձայնագրություններ՝ իբրեւ գումարով հավաքներին մասնակցելու մասին, ինչը հետո Քննչական կոմիտեն վերցնում ու քրեական վարույթներ է նախաձեռնում»,- նշում է փաստաբանը։

Կիրանցի դեպքերից սկսած՝ տասից ավելի կալանավորվածներ եւ տնային կալանք կրող քաղաքացիներ կան։ Փաստաբանն անդրադառնում է դրանցից մի քանիսին։

«ԵԿՄ-ի մեքենան մխրճվել էր քաղաքացիների մեջ, սույն միջադեպով պայմանավորված՝ քաղաքացի կալանավորվեց։ Նման մի դեպք եւս եղավ, երբ քաղաքացին ծակել էր այն միկրոավտոբուսի անիվը, որի վարորդը մեքենան մխրճել էր հավաքի մասնակիցների մեջ, տնային կալանք տրվեց անիվը ծակող Էդգար Խաչատրյանին։ Խաչատրյանին կալանք են տվել «խուլիգանություն՝ զենքի գործադրմամբ» հոդվածով, զենքն էլ այն բիզն էր, որով ծակել էր անիվը։

Վահագն Մախսուդյանի կալանքը վերաքննիչ դատարանը փոխեց տնային կալանքի։ Բացի այդ, կան եւս 5 քաղաքացիներ, որոնցից 4-ը տնային կալանքի մեջ է, մեկը կալանավորվել է։ Նպատակը շատ պարզ է՝ ակտիվ պայքարողներին պայքարից մեկուսացնելն է ցանկացած գնով, նույնիսկ անհիմն կասկածներով ձերբակալում են, իսկ ամենաակտիվ քաղաքացիների դեպքում կալանքի միջնորդություններ են ներկայացնում։ Ամեն բան անում են, որ հնարավորինս քիչ քաղաքացիներ մասնակցեն հանրահավաքներին։

Քննչական կոմիտեն ակնհայտ քաղաքական պատվեր է կատարում, երբ իշխանական լրատվամիջոցներում հայտնված ձայնագրությունները, ենթադրաբար՝ գումարի դիմաց ցույցերին մասնակցելու մասին, ուսումնասիրում ու մարդկանց ձերբակալում է՝ աղմուկ հանելու համար։

Պատգամավոր Աշոտ Սիմոնյանին 30 կարմիր բերետավորներ ծեծեցին, բոլորի դեմքերը երեւում էին, սակայն որեւէ ոստիկան չձերբակալվեց»,- ասաց Հարությունյանը։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930