ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, Civic-ի հետ զրույցում անդրադառնալով ընդիմադիր վերջին շարժմանը, ասել է. «Սա «երրորդ լաոն» է. բախումը վերջնականապես կկործանի իրենց բոլորին»:
«ՉԻ». Իսկ որ Արցախը վերջնականապես կործանվել է, ու հերթը հասել է Հայաստանին, էդ հեչ: Կարևորը ընդդիմության կործանումն է: Իրենց ուշք ու միտքը դա է:
Ու ոնց որ թե ընդդիմությունը Արցախի կորստի հետ որևէ կապ չունի: Նախկին, թե շատ նախկին:
Բայց իշխանությունները մենակ լաոներն են հաշվում, թեպետ լավ կլիներ՝ Հայաստանի տարածքը հաշվեին: