Լրահոս
Օրվա լրահոսը

Առնվազն 3-4 ոստիկան է «գործի» լծվում մեկ հոգու ձերբակալելու, 4-5 ոստիկան՝ ձեռնաշղթաներ անցկացնելու համար. «Ազգ»

Հունիս 07,2024 09:00

Օրերս ուսանողներիս հարցնում էի, թե մասնակցո՞ւմ են քաղաքացիական անհնազանդության ակցիաներին: Պատասխանը եղավ խորշանքը՝ այլապես կարեւոր այդ ինստիտուտների հասցեին: «Մասնակիցներին ծեծում են», եղավ ուսանողներից մեկի պատասխանը, «խոշտանգում են», լրացրեց մեկ ուրիշը:

Քաղաքացիական հասարակության, օրենքի գերակայության, հանրային կարգուկանոնի պահպանման տեսակետից վտանգավոր, մտահոգիչ այս վիճակը, դրա տխուր հետեւանքները կարծես ոչ ոքի չեն հետաքրքրում,-  նկատի ունեմ գործող իշխանությանը: Վերջինին չի մտահոգում անգամ ոստիկանական ուժերի պրոֆեսիոնալ առումով կատարյալ խեղճությունը: Առնվազն 3-4 ոստիկան է «գործի» լծվում մեկ հոգու ձերբակալելու, 4-5 ոստիկան՝ ձեռնաշղթաներ անցկացնելու համար, այն էլ՝ ենթակային գետին տապալելուց, վրան մի լավ նստելուց հետո: Հուժկու երկու ոստիկան հազիվ են կարողանում որդեկորույս մոր ձեռքերը զսպել, իսկ երիտասարդ մի ցուցարարի ոստիկանական մեքենա խցկելու համար կսմթում են նրա քամակը՝ արժանանալով վերջինիս հեգնանքին՝ «կճմթելու հատուկ կուրսե՞ր եք անցել»…

Կարմիր ու սեւ բերետավոր ոստիկանական ջոկատները, այս օրերին, ցուցարարների բազմության մեջ մխրճվում են սովալլուկ գայլերի նման, շատերի վրա թողնելով «փոշեկուլածների» տպավորություն, արատավորելով ոստիկանի, հանրային կարգուկանոնի պահապանի համբավը, պատիվը, պետական ծառայողի նկատմամբ հարգանքը, բայց պետական ոչ մի օղակ, պետական ոչ մի դեմք չի զսպում նրանց: Բոլորը ծառայում են մի անձի, որը մի քանի տարի առաջ, պարեկային ծառայության ներդրման օրերին, հրճվանքով ասում էր, թե ուսուցիչները թողնում են իրենց ասպարեզը եւ աշխատելու դիմում ներկայացնում նորաստեղծ այդ կառույցին, որտեղ մի քանի անգամ բարձր են վճարում:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930