Նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը վերջերս տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու համար Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։
Քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ գործակցության ընդլայնմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, լիտվական առաջատար ընկերությունների հետ գործակցությանը, համատեղ ձեռնարկությունների հիմնման հնարավորություններին առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության, արդյունաբերության, նորարարությունների և գիտության ոլորտներում, տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացներում, կանաչ տնտեսության, ինչպես նաև շուկայի դիվերսիֆիկացման, որակի ստանդարտացման բնագավառներում փոխգործակցության հնարավորություններին։
Կարդացեք նաև
Քննարկվել են նաև երկու երկրներում կազմակերպվելիք ցուցահանդեսներին և բիզնես համաժողովներին մասնակցության նպատակով արտահանման ներուժ ունեցող սուբյեկտներին աջակցության տրամադրման հնարավորությունները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն