Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյան․ «Եթե աղետի գոտում լինեն ինֆեկցիաներ կամ այլ խնդիրներ՝ համակարգը պատրաստ է»

Հունիս 06,2024 13:08

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Լոռու մարզի աղետի գոտում հնարավոր համաճարակային իրավիճակին ասաց՝ ամեն օր ջրի հետազոտություն է իրականացվում, բակային այցեր են կատարվում ՝ հասկանալու, թե մաքրման աշխատանքների հետո ինչ ռիսկեր կան եւ ինչ պիտի արվի։

«Այս պահին վիճակը կառավարելի է, որեւէ բռնկում կամ շեղումներ չունենք, շարունակելու ենք կանխարգելիչ աշխատանքները, որպեսզի նույն պատկերը մնա»,-ասաց նախարարը։

Նա նաեւ նշեց, որ այցելել է Ալավերդու եւ Նոյեմբերյանի բուժկենտրոններ, թիմն աշխատում է միասնական․ «Կարծում եմ, որ այդ աշխատանքի շնորհիվ է, որ առողջական վիճակների հետ կապված խնդիրներ չկան»։

Նախարարն ասաց, որ համակարգը պատրաստ է, եթե լինեն ինֆեկցիաներ կամ այլ խնդիրներ․ «Արտառոց բան չի գրանցվել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում՝ Անահիտ Ավանեսյանը Լոռու մարզում: Լուսանկարը՝ ՀՀ առողջապահության նախարարության ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930