Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավիճակի գնահատական՝ առանց կոչերի

Հունիս 06,2024 10:00

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի՝ վերջին տասնամյակների ամենավատ ղեկավարն է: (Արդյոք դրանից առաջ ավելի վատերն են եղել՝ թող պատմաբաններն ասեն): Դա, իհարկե, «գնահատողական դատողություն» է, որը, սակայն, հիմնված է անհերքելի փաստերի վրա: Նրա օրոք մենք ունեցել ենք խոշոր տարածքային կորուստներ, ունենք տասնյակ հազարավոր փախստականներ եւ ամոթալի պարտությունների շարան: Կարծում եմ, ուղեղը չլվացած ոչ մի մարդ դա չի հերքի:

Ներկայիս վարչապետը չի կարող նորմալ բանակցել Ադրբեջանի հետ, որովհետեւ նա պարտված է, կոտրված է, ահաբեկված՝ ինչ էլ հոխորտա ներքին քաղաքական ասպարեզում: Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանն ու Թուրքիան խիստ շահագրգռված են, որ նա մնա իշխանության:

Եթե թույլ տաք, մի կենցաղային համեմատություն անեմ: Այն տղան, որին փոքր ժամանակ բակում ծեծել են, դրանից հետո, երբ բակ է դուրս գալիս, նրան ծեծողները, համենայնդեպս, ամեն անգամ մի ապտակ են տալիս, որ նա իրեն որեւէ պարագայում լիարժեք չզգա: Հենց այդ տրամաբանությամբ է Ալիեւը ամեն մի զիջումից հետո, նոր՝ ավելի ստորացուցիչ պահանջներ դնում:

Լինում է նաեւ, որ ծեծված տղային ուղարկում են ծխախոտի, իսկ դրանից հետո «մեծահոգաբար» թփթփացնում են ուսին՝ «ապրես, լավ ծառայեցիր»: Այդ առումով զարմանալի չէ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի բարձր պաշտոնյաները Փաշինյանին երբեմն գովում են:

Այդպես եմ ես իրավիճակը տեսնում որպես լրագրող (վերլուծաբանի, մեկնաբանի, քաղաքագետի եւ այլ բարձր կոչումներին չեմ հավակնում): Բացառված չէ, որ սխալվում եմ, եւ իրավիճակն ավելի լավն է կամ ավելի վատը, քան ես պատկերացնում եմ: Բայց դրանից ավելին իմ մասնագիտության շրջանակներում, կարծում եմ, իրավասու չեմ անել: Այսինքն՝ չեմ կարող հանդես գալ բոցաշունչ կոչերով՝ «ժողովուրդ ջան, դուրս եկեք փողո՛ց, տապալե՛ք, մերժե՛ք»: Դա քաղաքական գործիչների, կուսակցությունների, ակտիվիստների, քարոզիչների գործն է:

Եթե Բագրատ սրբազանի ղեկավարած շարժումը ձեւակերպի, թե ինչպես եւ ինչի շուրջ է պետք բանակցել Ադրբեջանի հետ (իսկ որ պետք է բանակցել եւ ոչ թե պատերազմել՝ կարծում եմ, բոլորը համաձայն են), ես կարձանագրեմ դա՝ որպես շարժման առավելություն: Առայժմ արձանագրում եմ, որ այդպիսի ձեւակերպում չկա:

…Իսկ թե ինչով է վերջանում պարզապես «մերժելը», մենք տեսանք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Իսկ եթէ պատերազմ լինի, անկարելի՞ որ Ռուսաստանը, այս անգամ, միջամտէ… Այլեւս ստիպուի՛ միջամտել…

    Նուազագոյնը, զինելով Հայաստանը, ինչպէս որ ՆԱՏՕն զինում է Ուկրաինան:

    Քանի որ այս անգամ, նիւթը միայն Արցախին եւ միջանցքին չի վերաբերիր… ՆԱՏՕի թուրքիան պիտի հասնի, ուղիղ թրքական կապով, ՌԴի սահմանին:

    Մինչ ՀԱՊԿ ընդմէջէն, թուրք ցեղերը արդէն պաշարած են Ռուսաստանը…

    Եթէ յոյս կայ, այս է յոյսը:

    Թէ ոչ, այո: Եթէ այսուհետեւ իրապէս ուրիշ որեւէ բան կարելի չէ անել, քան՝ ինչ որ անում է Փաշինյանը, նախընտրելի է թողնել որ ինք շարունակէ դա անել:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930