Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասնակցում ենք, որպեսզի Արցախ վերադառնալու հույսը չմարի։ Մասնակցում ենք, որպեսզի Հայրենիք ունենանք»

Հունիս 05,2024 23:13

ՀՀ իշխանությունները հերթական կեղտոտությունն են անում արցախցիների հանդեպ։ Հիմա էլ ձայնագրություն են տարածում, որն իբր ապացուցում է, թե արցախցիները գումարի դիմաց են մասնակցում Սրբազան պայքարի ցույցերին։

Այն, որ… Նիկոլն ու նրա թիմակիցները վաղուց են ամեն կերպ թիրախավորում արցախցիներին, մեզ համար նորություն չէ։ Նրանք զրկել են մեզ Հայրենիքից, մեր տուն ու օջախներից, Հայաստանի քաղաքացիությունից… հիմա էլ փորձում են պիտակավորել ու թիրախավորել։ Չի ստացվելու։

Բոլորին է հայտնի, թե հատկապես արցախցիներն ինչու են մասնակցում ցույցերին։ Մասնակցում ենք, որպեսզի Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի մեր հայրենակիցները հանկարծ չտեսնեն այն, ինչ մենք ենք տեսել։ Մասնակցում ենք, որպեսզի Արցախ վերադառնալու հույսը չմարի։ Մասնակցում ենք, որպեսզի Հայրենիք ունենանք։

Մենք խստագույնս դատապարտում ենք արցախցիներին թիրախավորելու ու պիտակավորելու այս հերթական կեղտոտ փորձը։ Նաև վստահ ենք, որ ոչ ոք ու ոչ մի բան չի կարող արատավորել մեր բարի համբավը։ Դավաճանը պետք է հեռացվի և վերջ։

 

ReArtsakh տելեգրամյան ալիք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930