Հունիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայիլ Զիբերտի համանախագահությամբ կայացավ ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի նախագծի քննարկման նպատակով կազմակերպված աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին նաև ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:
Աշխատանքային հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում ծավալվեց ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցերի շուրջ։
Ներկաները մտքեր փոխանակեցին գործընկերության օրակարգը՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության համատեքստում արձանագրված առաջընթացին և Հայաստանի Եվրոպական ձգտումներին համապատասխանեցնելու հնարավորությունների շուրջ:
ՀՀ ԱԳՆ