Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ստի ճանապարհը պետք է կտրվի, այս արյունաքամությունը պետք է կտրվի՝ ինչ գին էլ այն պահանջելու լինի մեզնից»․ Բագրատ սրբազան

Հունիս 05,2024 21:12

«Մոտ մեկ տարի առաջ այս մեր սահմանագծի վրա եմ եղել, մեր դիրքերում, որտեղ նաև խաչքար ենք դրել մեր տղաների նախաձեռնությամբ և ամբողջ իմ հայացքի ներքո եղել են իմ սահմանները։ Ամբողջ ճանապարհն անցնելուց մտածում էի՝ 4,5,6 տարի առաջ ո՞ւր էինք, ինչպե՞ս էինք այս ճանապարհն անցնում՝ մինչև հիմա ցուցանակներ կան՝ Ստեփանակերտ, Մարտակերտ, Քարվաճառ, Դրմբոն, հիմա ինչպես ենք անցում, ո՞ւր էին գնում այս ճանապարհով, հիմա ուր ենք գնում, ի՞նչ էր այս ճանապարհի վրա տեղի ունենում, հիմա ինչ  է լինում»,- Սոթքում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Նա ուշադրություն հրավիրեց հավաքվածներին՝ ուր էր սահմանը, առաջնագիծը 4-6 տարի առաջ, հիմա որտեղ է․ «Նախկին համայնքապետին եմ տեսել։ Իր թղթով հանձնված, վավերացված հողերն այլևս թշնամու ձեռքին են։ Մարդկանց իրավունքով հողերը թշնամու ձեռքին են։ Ո՞ւր են դրանք բոլորը, ո՞վ է վերահսկում այդ բոլորի վրա։ 10 տարի առաջ Տավուշը եղել է ՀՀ-ի ամենաերկար սահմանագիծը՝ ամենապաշտպանված, այս տարածաշրջանում մի փոքրիկ հատված էր ընդամենը, հիմա ամբողջությամբ սահման է դարձել, այն էլ չգիտեմ՝ ինչ կարգավիճակով»։

Խոսելով սահմանագծման և սահմանազատման մասին՝ Բագրատ սրբազանն ասաց․ «Սկսում են Տավուշից, քանդում են բոլոր բնագծերը և անդրադառնում են 90-ականներին տեղի ունեցած դեպքերին, որով ազատագրել ենք մեր տարածաշրջանը, մինչդեռ հենց այստեղ 2,5 տարի առաջ տեղի ունեցածը քառակուսի կիլոմետրերով զիջված է։ Ոչ մեկ դրա մասին չի խոսում։ Ինչո՞ւ չի նահանջում թշնամին, մարդկանց կյանքը վտանգի տակ ապրելով՝ դա բարեմտությո՞ւն է։ Որևէ վայրկյան ուզենան, մարդկանց կյանքը կարող են դժոխքի վերածել։ Տավուշում տեսել ենք դա, դրա համար գիտենք, թե այս աղետն ինչ է նշանակում։

Ասում էր 2,5 գյուղ զիջեցինք, տեղը ստացանք ռիսկերի նվազեցում․ սա աբսուրդ էլ չէ, սա հանցագործություն է։ Դուք այստեղ ապրում եք, ռիսկերի նվազեցում ի՞նչ է նշանակում։ Նշանակում է՝ 10 փամփո՞ւշտ են կրակում, հիմա կարող է 4-ը կրակե՞ն, դա՞ է նշանակում։ Պարտադրում են այն, ինչ ցանկանում են։ Մեզ համար միանշանակ է, որ այս ստի ճանապարհը պետք է կտրվի, այս արյունաքամությունը պետք է կտրվի՝ ինչ գին էլ այն պահանջելու լինի մեզնից։ Մենք կանգնած ենք վճռական օրերի առաջ, կանգնած ենք հայրենիքը մաս-մաս հանձնելու առաջ, ոմանք այս ստախոսի գլխավորությամբ ետ չեն կանգնելու այն ճանապարհից, որն իրենց պարտադրված է։ Դուք ցանկանում եք, որ պարտադրված իշխանության պարտադրանքի ներքո ապրե՞ք։ Որևէ մեկն ուզո՞ւմ է իր կյանքը անարգված շարունակել ապրել։ Եվ այս ամբողջը դրա մասին է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930