Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում քննարկվել են հարկային ոլորտի բարելավմանն ուղղված հարցերը

Հունիս 05,2024 21:44

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է վերանայել շրջանառության հարկի դրույքաչափերը:

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել շրջանառության հարկի համակարգին, առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին, ծավալվել է քննարկում հարկային քաղաքականության հարցերի շուրջ:

Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է մոտիվացիաները ճիշտ ձևակերպել և ընդգծել, որ կառավարությունը որդեգրել է մի քաղաքականություն, ըստ որի Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել, քանի որ այն դեֆորմացնում է տնտեսությունը, հարկային համակարգը, ստեղծում է տնտեսական անառողջ միջավայր: Նիկոլ Փաշինյանի խոսքով` այն պետք է իրականացնել փուլային տրամաբանությամբ և գնալ միասնական մեկ հարկային համակարգի:

Ծավալված քննարկման արդյունքում կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել անհրաժեշտ քայլերի իրականացումը հարկային ոլորտի բարելավման  ուղղությամբ:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930