Լրահոս
Օրվա լրահոսը

«Լսի′ քեզ ինչ եմ ասում՝ այս շարժումը հաջողելու է, և դու վերադառնալու ես քո գործին»․ Գառնիկ Դանիելյանը՝ Գեղարքունիքի մարզպետին

Հունիս 05,2024 19:55

«Այն արհավիրքները, որ կան Տավուշի մարզում, ձեզ քաջածանոթ են, քանի որ այս իշխանությունների վարած հակահայ քաղաքականության պատճառով Գեղարքունիքի մարզը դարձել է սահմանամերձ, սահմանապահ մարզ, և այն ամենը, ինչ կատարվում է Տավուշում, դուք ծանոթ եք այս ամբողջ արհավիրքին, դժվարություններին»,-Սոթքում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց՝ այս իշխանություններն այնքան ապիկար են, որ որևէ կերպ չեն կարող պաշտպանել ո′չ տավուշցու անվտանգությունը, ո′չ Գեղարքունիքի մարզի մեր հայրենակիցների անվտանգությունը․ «Մի բան գիտեն՝ մեզնից ինչ կուզի թշնամին, մենք պետք է հլու հնազանդ կատարենք այդ պահանջները։ Որևէ կետ չկա, որ ավարտվեն Ադրբեջանի պահանջները և որով այս իշխանություններն ասեն՝ սա մեր կարմիր գիծն է և սրանից այն կողմ մեր հողից ու ջրից տալու ոչինչ չունենք»։

Պատգամավորն ասաց՝ իշխանական համակարգը՝ վախերի մեջ ապրող ամեն օր բունկերից դուրս չեկող, ուզում են ցույց տալ՝ իբր ամեն ինչ նորմալ է․ «Մի հատ գալիս, անտառում են հեծանիվ քշում, մի երկու կադր ստացան, որ մարդամեկը հեծանիվով է գործի գնում, այդ կադրերը փորձել են ստանալ նաև Տավուշի մարզում, երբ դահլիճում մի քանիսին հավաքում էին, ցույց տալու, որ մարդիկ ինչքան ուրախ էին, որ իրենց գյուղերը կիսվում են։ Սրանց կեղծիքը չափուսահման չունի»։

Անդրադառնալով այն տեղեկություններին,  որ արցախցիներին, ուսուցիչներին մարզպետարան էին կանչել, որպեսզի նրանք չմասնակցեն հանրահավաքին` Գառնիկ Դանիելյանն ասաց․ «Այստեղ մի մարզպետ կա, որը ժամանակին խոպանչի էր, հետո որ որոշում կայացվեց, և մտան նրանց գրպանը, եկել ու բողոքողներին ցրում էր։ Այս խոպանչի մարզպետը որոշել է, որ այս մարզում պետք է այս պայքարին մարդիկ չմասնակցեն։ Լսի, քեզ ինչ եմ ասում՝ հաստատ այս շարժումը հաջողելու է, և դու վերադառնալու ես քո գործին․ մինչև այդ ով ինչ գործի եղել է, վերադառնալու դրան։ Այս հայրենիքը քո հոր դուքյանը չէ, որ դու որոշես՝ ով պիտի մասնակցի, ով պիտի գա երթի։ Էդ մարդը որոշել է, որ պիտի մանկավարժին՝ արժանապատիվ, պետական համակարգի մեր սիրելի աշխատակիցներին խելք սովորեցնի՝ ինչն է իրենց համար սխալը, ինչը՝ ճիշտը։ Ուրեմն այս մարդիկ հայրենիք են հանձնել, մի հատ էլ սպառնում են մարդկանց, որ հանկարծ չմասնակցեք հանրահավաքի»։

Նա ելույթի ավարտին հայտարարեց․ «Պայքարը շարունակվում է, նոր ուժ ու էներգետիկա է ստանում։ Կասկած անգամ չունեմ, որ ամսի 9-ին բոլորդ լինելու եք Հանրապետության հրապարակում։ Մենք այս պայքարը հաջողելու ենք բազմաթիվ մեր արժանապատիվ քաղաքացիների հետ միասին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Տավուշը հանուն հայրենիքի էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930