Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին հանդիպել է Սլովենիայի Հանրապետության նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի հետ:
Հանդիպմանը քննարկվել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, Եվրոպայում եւ Միջին Արեւելքում:
Ալեն Սիմոնյանը Նատաշա Պիրց-Մուսարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորման գործընթացը, շեշտել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդրի անհապաղ լուծման անհրաժեշտությունը:
ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում եւ ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Զրույցի առանցքում են եղել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները, համատեղ իրականացվող ծրագրերը Եվրոպական միության հետ:
Կարդացեք նաև
Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել ոլորտային փոխգործակցությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ