Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց էժան, անհայրենիք լինելու պատկերն է»․ Բագրատ սրբազանը՝ արցախցիներին հանրահավաքի ժամին մարզպետարան կանչելու մասին

Հունիս 05,2024 19:05

«Ես նման տեղեկություն չունեմ, եթե կա նման բան, ուրեմն խստագույնս դատապարտելի է՝ կլինի մարզպետարան, քաղաքապետարան, տարբերություն չկա»,-լրագրողների փաստմանը՝ իրենց տեղեկություններ են հասնում, որ արցախցիներին, դպրոցի տնօրեններին կանչել են մարզպետարան, որ հանրահավաքին չմասնակցեն, Վարդենիսում հանրահավաքից առաջ այսպես արձագանքեց «Տավուշը հանուն հայրենիքի» առաջնորդ Բագրատ սրբազանը։

Լրագրողները շարունակեցին, որ արցախցիներին ասել են՝ իրենք բնակարանի խնդիր ունեն և հենց նույն ժամին են կանչել մարզպետարան, սրբազանն արձագանքեց․ «Էժան, իրենց անհայրենիք լինելու պատկերն է։ Արցախցիներին իրենք են տնավեր արել, բերել այստեղ և այստեղ էլ ուզում են ճնշել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930