Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստ են անհրաժեշտ ջանքեր գործադրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում

Հունիս 05,2024 19:15

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր շրջանի փոխնախագահ, Էքս-ան-Պրովանսի քաղաքապետ Սոֆի Ժուասենին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացին։

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է արդեն իսկ իրականացված աշխատանքների ընթացքը՝ մանրամասնելով ԼՂ հայրենակիցների բնակարանային ապահովման և զբաղվածության պետական ծրագրերը։ Նախարարը խոսել է նաև հետպատերազմյան ժամանակահատվածում առաջացած ճգնաժամի հաղթահարմանն ուղղված աշխատանքների մասին և այդ համատեքստում կարևորել Ֆրանսիայի կառավարության կողմից տրամադրված աջակցության դերը։

«Ֆրանսիան Հայաստանի այն բարեկամներից է, որը տարբեր նախաձեռնություններով մշտապես մեր երկրի կողքին է։ Ուրախ եմ, որ աջակցության տրամադրման պատրաստակամություն ունեն ոչ միայն Ֆրանսիայի կառավարությունը, այլև համայնքները։  Խոսքը, մասնավորապես՝ այն հումանիտար օգնության մասին է, որը ԼՂ շրջափակման օրերին ուղարկվել էր Փարիզի քաղաքապետի կողմից, և շատ կարևոր էր միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հարցի վրա հրավիրելու առումով»,- նշել է նախարարը։

Հաշվի առնելով այն, որ Սոֆի Ժուասենն արդյունավետ համագործակցություն ունի Մասիս քաղաքի հետ՝ Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է տարբեր համայնքների միջև համագործակցության կարևորությանը, որը հնարավորություն կտա վերհանել տարբեր խնդիրներ և աշխատել դրանց կարգավորման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիներում ստեղծված իրավիճակի և նախատեսվող աշխատանքների մասին։ Սոֆի Ժուասենը ևս կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունը և նշել, որ պատրաստակամ են ներգրավվել և անհրաժեշտ ջանքեր գործադրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում։

 

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930