Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ։
«Իրենք էին Տավուշում ասում՝ թող զորքերը մնան այն կետերում, որտեղ կանգնած են։ Իրենք չգիտեի՞ն, որ 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում։ Այսինքն՝ իրենց առաջարկն ի՞նչ էր, որ ադրբեջանցիները մնային Կուտականի, Սոթքի, Կութի, Նորաբակի բարձրունքներին կամ այդ բնակավայրերի հարակից տարածքներո՞ւմ։ Դա՞ էր իրենց առաջարկը։ Սկզբունքը մեկը պետք է լինի, եթե մենք ընդհանրապես նկատի ունենք, որ զորքերը մնա այն տեղերում կանգնած, որտեղ կանգնած են, դա նշանակում է, որ իրենք ամբողջ ՀՀ մասին են խոսում»,- ասաց մարզպետը։
Հարցին, որ շարժումը պահանջում է այս իշխանության հրաժարականը, Գեղարքունիքի մարզպետը պատասխանեց․ «Ես ձեզ կառաջարկեմ մեկ օր միասին անցնել մեր մարզով եւ շրջենք այդ բնակավայրերով։ Գնանք այնտեղ տեսնենք տրամադրությունն ու կարծիքները։ Գնանք իրենց ասած բնակավայրերը, հասկանանք՝ այնտեղ կա՞ այդ դժգոհությունը։ Ես վստահ եմ, որ Վարդենիսից կամ մեր մարզից կլինեն մարդիկ, ովքեր հարց կտան ու կսպասեն, որ այդ հարցի պատասխանը ստանան։ Դուք ի՞նչ եք առաջարկում, որ Կուտականում, Կութում ու Սոթքում ադրբեջանական զորքը մնա կանգնա՞ծ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ