Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուզին. Մինչ ՌԴ-ն իսկապես շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմամբ, Արևմուտքի նպատակները լրիվ հակառակն են

Հունիս 05,2024 18:20

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին։ Նա մասնավորապես նշել է․

«Ինչ էլ խոստանան Երևանին ավելի ու ավելի սիրաշահող արևմտականները, ՀԱՊԿ-ին, որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի, գործուն այլընտրանք այսօր չկա։ Ցավոք, հայկական ղեկավարությունը նախընտրեց հրավիրել Եվրամիության առաքելությանը, որը ոչ մի կերպ չի պաշտպանում պետության սահմանները, այլ զբաղվում է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ՝ մոնիտորինգի քողի տակ»։

«Ռուսաստանն իրապես շահագրգռված է, որպեսզի Հարավային Կովկասում մեր հարևանների մոտ կայուն խաղաղություն հաստատվի։ Ընդ որում, Արևմուտքի նպատակները, որտեղ այժմ հայկական ղեկավարությունը ակտիվ որոնում է անվտանգության նոր գործընկերներ, արմատապես հակառակ բնույթ են կրում։ Հիմնական խնդիրներից մեկը Եվրասիայում ինտեգրման գործընթացների խափանումն է։ Հայաստանի ղեկավարությունը, կարծես թե, կցանկանար օգտագործել պահը այն պայմաններում, երբ Արևմուտքը մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում փոխգործակցության ամրապնդման հարցում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, առաջարկելով համագործակցության տարբեր ձևեր և ձևաչափեր։ Սակայն չմտածված որոշումները, որոնք կապահովեն Արևմուտքի լիակատար մուտքը ազգային տվյալների բազաներ, երկրի անվտանգության համար զգայուն տեղեկատվություն, ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի գծով մյուս դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը»։

Գալուզինն անդրադարձել է նաև հայ-ռուսական առևտրատնտեսական հարցերին։

«Առավել էական արդյունքներ ունենք առևտրատնտեսական ոլորտում։ Արդյունավետ աշխատում է տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովը։ Պարբերաբար, այդ թվում՝ ԵԱՏՄ գծով հանդիպումների շրջանակներում, շփվում են դրա համանախագահները՝ Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Համագործակցում ենք հայ գործընկերների հետ նաև մշակութային-հումանիտար ուղու վրա»։

«Ցավոք, նույնը չեմ կարող ասել մեր հարաբերությունների քաղաքական հարթության մասին։ 2023 թվականի նոյեմբերից արտգործնախարարների հանդիպում չի եղել։ Մեր մեղքով չէ, որ նկատելիորեն նվազել է պաշտպանական գերատեսչությունների գծով շփումների դինամիկան։ Անկում է ապրել նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Դրանում տեսնում ենք արևմտականների ճնշման արդյունքը, որոնք փորձում են Երևանին ստիպել նվազագույնի հասցնել կապերը մեր երկրի հետ»։

«Հապճեպ որոշումները, որոնք արևմտյան երկրների համար կապահովեն ազգային տվյալների բազաներ և երկրի անվտանգության համար զգայուն տեղեկությունների ամբողջական հասանելիություն, ոչ միայն ի վերջո սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ում այլ դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը»։

«Մինչ Ռուսաստանը իսկապես շահագրգռված է Հարավային Կովկասում իր հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմամբ, Արևմուտքի նպատակները լրիվ հակառակն են։ Հիմնական խնդիրներից մեկը Եվրասիայում մեր ինտեգրացիոն գործընթացները խարխլելն է՝ ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930