Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղարքունիքից ռուս սահմանապահ զորքերը դուրս են եկել 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերից մի քանի ժամ առաջ»․ մարզպետ

Հունիս 05,2024 17:58

«Գեղարքունիքի մարզից ռուս սահմանապահ զորքերը դուրս են եկել 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի նույն օրը՝ մի քանի ժամ առաջ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Հարցին, թե այսինքն՝ ռուս սահմանապահները 2022 թվականին իրենց վստահված տարածքների՞ց են գնացել, մարզպետը պատասխանեց․ «Իմ պատկերացմամբ՝ այդտեղ տարածքները վստահված են եղել մեր պաշտպանության նախարարությանը։ Չեմ կարող մեկնաբանել, թե ռուսներն ինչ էին անում այնտեղ»։

Նա նշեց, որ 2022 թվականի հարձակումից առաջ ռուս սահմանապահները Սոթքի հատվածում են եղել։ «Մարզային իշխանությունների կողմից որեւէ հորդոր չի եղել, որ նրանք հեռանան»,- ասաց նա։

Մարզպետը հավելեց․ «Դրանից հետո ռուս սահմանապահները եղել են Վերին Շորժայի հատվածում, փորձել են որեւէ գործողություն կազմակերպել, նկատի ունեմ՝ հանդիպում ադրբեջանական զինված ուժերի հետ եւ ռմբակոծության տակ են ընկել։ Մամուլում շրջանառվել է այդ նյութը, բոլորդ տեսել եք, որ ռուսական մեքենաները եւս գնդակոծվել են։ Այդ տեխնիկաների վրա ռուսական դրոշները դրված են եղել»։

Հարցին՝ հայտարարվեց, որ ռուս սահմանապահները Սյունիքից, Գեղարքունիքից, Վայոց Ձորից եւ Տավուշից դուրս են գալու, ինչի՞ մասին է խոսքը, եթե ինքն ասում է, որ Գեղարքունիքում ռուս սահմանապահներ չկան, մարզպետն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ հարցը։ Նա շեշտեց, որ Գեղարքունիքում ռուս սահմանապահներ չկան։

«2022 թվականի սեպտեմբերյան դեպքերից հետո երկու միջադեպ եւս եղել է, եւ մեր պաշտպանության նախարարությունը եւ զինված ուժերը կարողացել են իրենց առաջ դրված խնդիրները պատշաճ իրականացնել։ Մեր մարզում տեղակայված իքս բանակային կորպուսն իր առջեւ դրված խնդիրները կատարել է լիարժեք»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարում՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Սոթք բնակավայրում դիտարկում է 2022 թվականի սեպտեմբեր ամսին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հրետակոծությունից քանդված և քանդման ենթակա ճանաչված 4 տների կառուցման աշխատանքները: Լուսանկարը՝ մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930