Այսօր` աղետի 11-րդ օրը, վերականգնվել է Վրաստանից երկաթուղով բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումը` Հայաստան` Այրում կայարան։
Կայարանում բենզինն ու դիզելը դատարկվում է վառելիք տեղափոխող բեռնատարների մեջ, որոնք էլ արդեն նորոգված կամրջով բենզինը տեղափոխում և մատակարարում են հանրապետության տարբեր շրջաններ։
Կարճ ժամանակում հաջողվել է երկաթուղային հին կամուրջը վերափոխել տրանսպորտային միջոցների համար կամրջի, որն այսօր արդեն ծառայում է իր նպատակին։
Այս եղանակով հնարավոր է դարձել ոչ միայն բենզինը, այլև երկաթուղով Հայաստան եկող մյուս բեռները հասցնել մինչև Այրում կայարան, այնտեղից բեռնատարներով տեղափոխել վերջնակետեր։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Կարդացեք նաև