Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նարե Սահակյանը առաջին մրցանակ է բերել հարավային Իտալիայից

Հունիս 05,2024 17:13

Վերջերս Կալաբրիայում, մասնավորապես Իտալիայի հարավում գտնվող Ջիոյոզա Իոնիկա քաղաքում կայացել է Magnia Graecia անունը կրող միջազգային մրցույթը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանը:

Aravot.am-ի հետ զրույցում Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի ուսուցիչ Աննա Աճեմյանը նշեց, որ ամեն տարի ինքն ու Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի դոցենտ Գեորգի Սարաջյանը հրավիրվում են այդ մրցույթին:

Մեր զրուցակիցը հավելեց, որ 6000 բնակիչ ունեցող փոքրիկ քաղաքում գործում է ARS MUSICAE ակադեմիան, որը հիմնադրել է դաշնակահար Ջանկարլո Արջիրոն՝ իր հոգատար ու նվիրյալ թիմի հետ: Ակադեմիան ունի բացօթյա համերգասրահ, որտեղ քովիդի ժամանակ համերգներ են կայացել, երգչախումբ, նվագախմբեր:

«Արդեն 9-րդ անգամ Հայաստանը մասնակցում է այդ մրցույթին: Ինձ եւ Գեորգի Սարաջյանին անհատապես են հրավիրում: 2019-ից ես ինձ հետ միշտ աշակերտներ եմ տանում, հիմնականում՝ Չայկովսկու անվան դպրոցի իմ սաներն են լինում: Անցյալ տարի մրցույթի մասնակիցներից մեկը Չայկովսկու անվան դպրոցի սանն էր, մյուսը՝ կոնսերվատորիայի ուսանող, երկուսն էլ առաջին մրցանակ եւ դրամական պարգեւ են ստացել:

Այս տարի 5-րդ դասարանցի Նարե Սահակյանն է մասնակցել մրցույթին, նրա ելույթը ամենաբարձրը՝ 100 միավոր է գնահատվել: Նարեն ստացել առաջին մրցանակ: Այս տարի մրցույթը ոչ միայն ընդլայնված էր, այլեւ աչքի էր ընկնում հանդիսավորությամբ: Մյուս տարի մրցույթի հիմնադրման 10-ամյակն են տոնելու: Հիմնադիրն ամեն ինչ անում է, որպեսզի տարածաշրջանում զարգացնի երաժշտական կուլտուրան: Ի դեպ, այդ ակադեմիայում է պահպանվում Շոպենի նոտաների առաջին հրատարակությունը»,-տեղեկացրեց տիկին Աճեմյանը:

 Նա հավելեց, որ մրցույթը բազմաժանր էր. «Բոլոր գործիքները մասնակցում էին, հոյակապ սաքսաֆոնահարներ կային, վիրտուոզ հարվածային գործիքներ նվագողներ: Կար կամերային երաժշտություն, երգչախումբ, նվագախումբ՝ միայն շվիներից բաղկացած, կիթառ, մարիմբաֆոն, քսելլաֆոն, ջութակ, վոկալ նաեւ արդիական վոկալ եւ այլն: Մրցույթին մասնակցում էին նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաներ, նրանց եւս մրցանակներ տրվեցին: Ի դեպ, ակադեմիային հատուկ շնորհակալագիր է տրվել Իտալիայի նախագահի կողմից՝ հաշմանդամություն ունեցող երաժիշտներին սատարելու համար»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930