Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Միխայել Զիբերտին Հայաստան կատարած այցի համար և կարևորել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը:
Զրուցակիցները հատուկ անդրադարձ են կատարել ճգնաժամերի կառավարման հետ կապված խնդիրներին և երկկողմ համագործակցությամբ դրանց առավել արդյունավետ արձագանքելու հնարավորությանը:
Հանդիպման ընթացքում Տիգրան Խաչատրյանը հակիրճ ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության և զբաղվածության ապահովման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները:
Կարդացեք նաև
Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
ՀՀ կառավարություն