ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների շրջանակում հունիսի 4-ին այցելել են Ալավերդի համայնքի հեղեղումներից տուժած Թումանյան փողոց և Սանահին կայարան թաղամաս:
Շրջայցի ընթացքում առողջապահության նախարարը, մարզի ղեկավարը ծանոթացել են Թումանյան փողոցում և Սանահին կայարան թաղամասում աղետի գոտու հետևանքով ստեղծված իրավիճակին:
Դիտարկվել է շենքերի, շքամուտքերի, բնակարանների սանիտարահիգիենիկ վիճակը, կատարվել են հակահամաճարակային իրազեկման աշխատանքներ:
Կարդացեք նաև
Սանահին կայարան թաղամաս այցի ընթացքում նրանք հետևել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից տարվող ախտահանման աշխատանքներին:
Այց է կատարվել նաև Ալավերդու բժշկական կենտրոն, քննարկվել է հիվանդանոցի ժամանակակից սարքավորումներով վերազինման հարցը: Նախարարը շրջել է բժշկական կենտրոնում, զրուցել բուժառուների հետ:
Լոռու մարզպետի աշխատակազմ