Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ Սփյուռքում եւս շատ ուժեր սատարում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
«Այն ուժերը, այն քանակով, որոնք Հայաստանում աջակցում են այդ շարժմանը կամ այդ շարժմանը նախորդող վերսիաներին, որը նույնն է, նույն տոկոսային հարաբերությունն է Սփյուռքում, ինչ Հայաստանում»,- ասաց նա։
Հարցին, թե Բագրատ սրբազանին ինքը չի տեսնո՞ւմ վարչապետի պաշտոնում, Սինանյանը պատասխանեց․ «Քաղաքացի Գալստանյանին ես բացարձակ չեմ տեսնում, լո՞ւրջ եք ասում, ախր անլուրջ հարց եք տալիս»։
Անդրադառնալով հարցին՝ կան տեղեկություններ, որ իշխանությունները խնդիր ունեն, արտերկրում Սփյուռքի հանձնակատարները չեն համաձայնում ստանձնել այդ պաշտոնները, Սինանյանը պատասխանեց․ «Այդքան լավ չեք հետեւում, մենք վերջին վեց ամսվա ընթացքում 13 հանձնակատար ենք նշանակել, եւ ամեն ամիս էլ դուք կտեսնեք՝ այդ թիվը կավելանա»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
հապա… քանի որ մենք բոլորս, Սփիւռքում, քեզ շա՜տ էինք տեսնում որպէս մեր կապը ՀՀի հետ…
ձեր այդ գտած՝ սնափառ, փառամոլ, պատեհապաշտ, հիմնական ու գործօն Սփիւռքի մէջ ընդհանրապէս անծանօթ յանձնակատարներն են միայն ձեզի «կարեւորութիւն տուող»ները. հաւանաբար ոչ իսկ, նրանց ընտանիքին բոլոր անդամները…
Հայդուկ Շամլեան