Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պատրաստվում է մեկնել նաեւ Սյունիք, ինքը կհանդիպի՞ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի հետ կամ պատրա՞ստ է դիմավորել շարժման մասնակիցներին։
Մարզպետն ասաց, որ պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին, բայց որպես սրբազան, ոչ թե քաղաքական գործընթացների շրջանակներում։
«Ե՞րբ են գալիս, ես չգիտեմ, կախված է նրանից, թե երբ են գալիս։ Եթե կլինեմ այնտեղ, եւ եթե սրբազանը գալիս է որպես սրբազան եւ ոչ թե որպես քաղաքական գործընթաց, ես Եկեղեցու հանդեպ շատ մեծագույն հարգանք ունեմ։ Բայց եթե խոսում ենք ակցիայի մասին, պետք է հասնի այդ պահը, նոր որոշենք»,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը։
Հավելենք, որ Բագրատ սրբազանը լրագրողներին այսօր ասել է, որ նախնական ծրագրել էին վաղը մեկնել Սյունիք, սակայն ուրբաթ օրը շատ կարեւոր ծրագիր ունեն, չեն հասցնի վերադառնալ Երեւան ու պատրաստվել:
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ